Մոսկվայում սրվում է հայ-ադրբեջանական հարաբերությունը. Ադրբեջանցի սեփականատերերը հանում են հայերին բիզնեսներից

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի ուշադրություն լրագրողների

Միջազգային խնդիրները Մոկսվայում հայերի և ադրբեջանցիների միջև նոր թափ են առնում։

«Ֆուդ Սիթի» ԱԿ-ի հետ «Ֆուդ Սիթի Լոգիստիկ» ընկերությունը, որի սեփականատերը մեր հայրենակինցն է , խզել է 40 մլն․ ԱՄՆ դոլլարի արժողությամբ պայմանագիրը, մոտակա օրերս ամբողջ հրեական համայնքը փորձում էր կարգավորել այս հարցը, բայց պայմանագիրը խզվեց։

Այսօր արդեն մեր հայրենակիցներին հանել են «Տվոյ Դոմ» ԱԿ-ից , որի սեփականատերը նույնպես ադրբեջանցի է»։