Մոտ երկու տարի հանդիպում էի մի գեղեցկուհու հետ, բայց ես ուղղակի փախա նրանից․ Ահա թե ինչու

Ես ծնվել և մեծացել եմ Տյումենի շրջանի փոքրիկ քաղաքում, դպրոցից հետո ես գնացի համալսարան, կրթություն ստացա, բայց իմ մասնագիտությամբ աշխատանք չգտա։Ես ինձ փորձեցի տարբեր ոլորտներում, առևտրի ոլորտում, փորձեցի աշխատել որպես տաքսիստ,բայց դրանցից ոչ մեկը իմը չէր։

Այնպես պատահեց, որ ես հայտնվեցի Չինաստանում, ինձ այնտեղ կանչեց իմ ընկերը, ով գնացել էր այնտեղ սովորելու և այնտեղ մնացել աշխատելու:Սկզբնական շրջանում ես ապրում էի նրա տանը, նա ինձ օգնեց աշխատանք գտնել որպես փաթեթավորող։Աշխատանքը, անշուշտ, հոգնեցուցիչ էր, բայց վճարը իսկապես վատ չէր, հատկապես արտաժամյա աշխատանքի համար:

Այնտեղ ես հանդիպեցի Մեյ Սյուին, նա նույնպես աշխատում էր որպես փաթեթավորող, համեստ, երիտասարդ, սիրուն աղջիկ էր, ինձ անմիջապես դուր եկավ, քանի որ հիմնականում տարեց կանայք էին աշխատում մեր արհեստանոցում, ես նույնիսկ մտածում էի, թե ինչու է նա այստեղ:

Չինաստանում գտնվելու ընթացքում ես բազմիցս նկատել եմ օտարերկրացիների հետ չինացի աղջիկների, բայց ես երբևէ չեմ լսել, որ նրանք ամուսնան, դա շատ հազվադեպ երևույթ էր։

Մեյի հետ ես ընկերություն արեցի երկու տարի և ես նրա հետ բաժանվեցի։ Դրա համար ես ունեի հիմնավոր պատճառներ, որոնց մասին ես կցանկանայի պատմել, բայց սա զուտ իմ անձնական կարծիքն է:

Առաջին և ամենակարևորը լեզվական պատնեշն էր, որքան էլ որ ես փորձում էի, ես դեռ չէի կարողանում չինարեն սովորել, և կոտրված անգլերենով անընդհատ շփվելը տանջանք էր:

Երկրորդ պատճառն այն էր, որ հագուստի հարցում նա ընդհանրապես ճաշակ չուներ, նա այնքան հնաոճ էր, որ երբեմն նույնիսկ ամաչում էի նրա հետ ինչ-որ տեղ գնալ:

Երրորդ պատճառը մտածելակերպն էր, ի վերջո, մենք բոլորովին այլ `մշակույթ,ուտելու սովորություններ և շատ ուրիշներ բաներ կային,ինչը մեր հարաբերությունները ավելի էին բարդացնում և հաճախակի դարձնում բախումները:

Չորրորդ պատճառն այն էր, որ նա իսկական նյութապաշտ էր։ Չինաստանում աղջիկների մեծ մասը այդպիսին էր, նրանց միայն մեկ բան էր հետաքրքրում ՝ փողը։Մեզ ավելի շատ փող է պետք, մեզ մեքենա է պետք, սեփական բնակարան, բայց ավելին ՝ պետք է ավելին վաստակել:

Դե, հիմնական պատճառը, որ ես փախա իմ չինացի ընկերուհուց, դա նրա ընտանիքն էր:Նա ինձ ծանոթացրեց նրանց հետ մեր ծանոթության 5-րդ ամսում, և որքան էլ որ փորձեի նրանց հետ ընդհանուր լեզու գտնել, դա այդպես էլ չստացվեց, և ոչ այն պատճառով, որ ես չեմ փորձել կամ չեմ ցանկացել, ոչ, պարզապես նրանց համար ես օտար էի։

Նրանք ինձ անընդհատ հարցնում էին, երբ կբարձրանա աշխատավարձդ, երբ պետք է մեքենա գնես և նմանատիպ հարցեր։ Հետևաբար, ես որոշեցի չտանջել ոչ ինձ ոչ իրեն, մենք բաժանվեցինք:

Հուսով եմ շուտով ես բախտավոր կլինեմ, կհանդիպեմ մի ժամանակակից, մի երիտասարդ աղջկա, որի ընտանիքն ինձ ընդունելու է այնպիսին ինչպիսին կամ, և քիչ հավանական է, որ նա կլինի չինուհի: