Մոր և որդիների յուրահատուկ պարը համացանցի հիթ է դարձել. (տեսանյութ)

Տանգո երեքով՝ այսպիսի մտահղացում էր իրականացրել հոբելյառը, և այն ներկայացրել էր տոնական միջոցառման ներկաներին:

Անակնկալը բավականին տպավորիչ է ստացվել՝ ոչ միայն դասական պարը խարիզմատիկ բարիտոնի ներքո օրիգինալ կատարման, այլև հոբելյառի պարընկերների շնորհիվ:

Ինչպես պատմել է այս օրիգինալ պարային համարի պարուսույցը՝ խմբին ելույթի համար նախապատրաստելը շատ հետաքրքիր և զարմանալիորեն հեշտ էր:

Մայրը՝ Նատաշան և որդիները գործին մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ էին մոտեցել, ինչն էլ թույլ տվեց, որ պարին պատրաստվելու պարապմունքներն արդյունավետ և դրական անցնեն, իսկ պարուսույցն էլ անմոռանալի փորձ ձեռք բերի: