Նազարյանը փուռը տվեց, թե չէ Սերժ Սարգսյանին․ ի՞նչու դատարանն այսպիսի որոշում կայացրեց

Ռոբերը Նազարանը երեկ գիշերը դատարանի դահլիճից ազատ Է արձակվել։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Ռոբերտ Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանն ասել է, որ որոշման արդյունքը դրական է գնահատում, բայց դեռ չի ծանոթացել որոշման բովանդակությանը։

Դատարանի դահլիճում հավաքվածները Նազարյանին դիմավորել են ծափահարություններով ու խաղաղ գիշեր մաղթել։

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Նազարյանն առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Որոշ լրատվամիջոցներ այս ընթացքում տեղեկություններ տարածեցին, թե Նազարյանին ստիպում են ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ, սակայն վերջինս հրաժարվում է։