Նախիջեւանի հատուկջոկատայինների հրամանատարը ոչնչացվել է 2 օր անց

Արցախի հարավային ճակատում հայկական ուժերը ոչնչացրել են գնդապետ Թեհերան Մենսիմովին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա օրեր առաջ հատուկջոկատայինների հետ Նախիջևանից քաղաքացիական օդանավով տեղափոխվել էր հայկական ուժերի դեմ կռվելու համար: Ըստ զլմ-ների, օգոստոսին թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ նա եղել է նախիջևանյան զորքերի հրամանատարը: Մենսիմովը ոչնչացվել է տեղափոխվելուց ընդամենը 2 օր անց: