Նախկին փողոցային ակտիվիստները փորձում են ռազմական հաջողությունները վերագրել իրենց քաղաքական ղեկավարությանը. Ղազինյան

Հայաստանում իշխանության բարձր դիրքեր ստացած նախկին փողոցային ակտիվիստները փորձեր են անում ՀՀ ՊՆ և Գլխավոր շտաբի արձանագրած ռազմական հաջողությունները վերագրել իրենց քաղաքական ղեկավարությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանում իշխանության բարձր դիրքեր ստացած նախկին փողոցային ակտիվիստները փորձեր են անում ՀՀ ՊՆ և Գլխավոր շտաբի արձանագրած ռազմական հաջողությունները վերագրել իրենց քաղաքական ղեկավարությանը:

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ ՀՀ ԱԺ-ում, ինչպես նաև կառավարությունում չգիտեն, որ ՀՀ վարչապետը ոչ պատերազմական վիճակում որևէ կապ չունի ՀՀ զինված ուժերի հետ, չի ղեկավարում ՀՀ զինված ուժերը և որևէ օպերացիա իրականացնելիս ՀՀ զինված ուժերը չունեն որևէ պարտավորություն այդ մասին զեկուցել ՀՀ վարչապետին:

Այլ խոսքերով ասած, նա ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, և որևէ մասնակցություն և առնչություն չէր կարող ունենալ ՀՀ զինված ուժերի հաղթանակների հետ:

Վերջին ռազմական հաջողությունների համար մեր ժողովուրդը պարտական ու երախտապարտ է նախ և առաջ մեր զինվորներին, ապա ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին, ՀՀ ՊՆ ԳՇ Օնիկ Գասպարյանին և իհարկե երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին:

Հ.Գ. Իսկ մայիսին ապրիլյանին մասնակցած նախկին թերթի խմբագիր-պատգամավորի նկարի վրա քիչ առաջ կանաչ ճանճեր էին հավաքվել, շատ տհաճ հոտ էր ընկել իմ տարածքում, երևի էդ հոտի վրա էին եկել:

Հեռացրեցի, որ օդը մաքրվի…»։