«Նայե՛ք այս երկու մարդկանց. Մանվելը վարձով է ապրում, Սարգիսը՝ շքեղ առանձնատանը». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայե՛ք այս երկու մարդկանց: Երկուսն էլ դերասան են, երկուսն էլ Հայաստանի քաղաքացի են՝ Սարգիս Գրիգորյանը և Մանվել Խաչատրյանը:


     Մանվելը վարձով է ապրում, Սարգիսը՝ շքեղ առանձնատանը:
     Մանվելը մեկ մեքենա ունի, Սարգիսը՝ մի քանի հատ:
     Մանվելն ասում է, որ աղետալի այս օրերին միտինգ չի անում, որ տաքսի է վարում:


     Սարգիսը ասում է՝ եթե արտակարգ դրությունը երկարացնեն, ինքը կարտագաղթի:
     Ապրես, Մանվե՛լ: Վաթսունութամյա ծերունուս խոնարհումը:
     Մենք միասին հաղթելու ենք»: