Նայեցի՞ք, տեսա՞ք, ճանաչեցի՞ք Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներին. նրանք հիմա նախարարներ, պատգամավորներ, ներկա սորոսական պետական պաշտոնյաներ, սորոսական գործակալներ են (տեսանյութ)

Նայեցի՞ք, տեսա՞ք, ճանաչեցի՞ք Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներին: Նրանք հիմա նախարարներ, պատգամավորներ, ներկա սորոսական պետական պաշտոնյաներ, սորոսական գործակալներ, սորոսական վաստակաշատ վաստակներ են, որոնք ձայն չեն հանում, որոնք ձայնները կտրել են, որոնք ամոթ ու ինքնասիրություն չունեն:

Իսկ ո՞ւր են սորոսական ըստ պահանջարկի և միայն դրսի փողերով պատվեր կատարող սորոսական իրավապաշտպանները:

Երբ գոռում էիք, որ այգին ձերն է, ՀՀ սովորական քաղաքացուն թվում էր, որ իրոք այգին իրենն է…
Փաստորեն, այգին ձերն էր, հասաք իշխանության, ու հիմա իրոք այն ձերն է, և ինչ ուզում, անում եք: Մեղավորը ժողովուրդն է, որ ձեզ հավատաց…

Պահանջում էիք օրենքի լեզվով խոսել, իսկ հիմա օրենքի լեզվո՞վ եք Մաշտոցի պուրակն ու Նորքի այգիներն ավիրում, օրենքի լեզվո՞վ եք օրենքներն ըստ ձեր տրամադրության վերաձևում…

Արագ մոռացա՞ք օրենքի լեզուն…

Այո՛, որովհետև սուտ էին ձեր խոսքերն ու պահանջները, ձեր նպատակն օրենքն ու օրինականությունը չէր, այլ իշխանությունը…

Ո՞ւր եք,

Գարեգին Չուգասզյան,
Արա Հարությունյան,
Լենա Նազարյան,
Կարեն Հարությունյան,
Գևորգ Սաֆարյան,
Արման Եղոյան,
Արմեն Գրիգորյան,
Գայանե Մելքոմյան,
Արման Յարալյան,
Եղիա Ներսիսյան,
Մարիամախոտ Սուխուդյան,
Արման Հովհաննիսյան,
Իզաբելլա Աբգարյան,
Հայկ Մարության,
Հովհաննես Ազոյան,
Արթուր Գրիգորյան,
Ժիրայր Սեֆիլյան,
Վահրամ Սողմոնյան,
Մերի Խաչատրյան,
Անդրեաս Ղուկասյան
և մնացյալներ…

Պատասխանեք` ո՞ւմն է այգին, դե պատասխանեք տեսանյութում հնչեցրած ձեր հարցերին…
Էս ի՞նչ եք անում, վանդալներ, բարբարոսներ, մոնղոլ թաթարներ ու թուրքասերներ…
Բա վրան դրեք, թռվռացեք, ձեզ նետեք բետոն բերող բեռնատարի տակ, ոստիկաններին քաշքշեք, սաղավարտ հագեք ու նկարվեք…