Նավալնիի մոտ ուղեղի այտուց է առաջացել

Բլոգեր Ալեքսեյ Նավալնիի մոտ թունավոր նյութի ազդեցությամբ ուղեղի այտուց է առաջացել: Այս մասին հայտնում է Baza հեռուստաալիքը:

«Մենք վստահորեն կարող ենք ասել, որ սա թունավորում չէ օքսիբուտիրատով, բարբիթուրատներով կամ էլ ազալեպտինով: Բժիշկները պնդում են, որ բազմաթիվ հետազոտություններ են անցկացրել, բայց դեռ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվել նրա հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նավալնին կտրուկ վատ է զգացել Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում, որտեղից բլոգերը տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրաբար նա սուր թունավորում ունի: Այս պահին նա գտնվում է կոմայի մեջ, նրա վիճակը կայուն ծանր է: