«Նա ինձ պահել էր հետոյի համար». Փրկարարներն արջի որջում կիսամեռ տղամարդու են հայտնաբերել (Լուսանկարներ 16+)

Ռուսաստանի հեռավոր՝ Մոնղոլիային սահմանակից Տուվա շրջանում, փրկարարներն արջի որջում «կենդանի մումիայի» վերածված տղամարդու են հայտնաբերել, որը, ինչպես պարզվել է հետագայում, մեկ ամիս շարունակ եղել է որջում:



Ինչպես նշում է Daily Mail-ը, Ալեքսանդր անունով տղամարդը եղել է գրեթե մահամերձ վիճակում, երբ նրան գտել են: Նրա խոսքով՝ վայրի գիշատիչը կոտրել է իր ողնաշարն ու այդ վիճակում իր որջում թողել, որպեսզի ավելի ուշ ուտի:


Ի սկզբանե նրան հայտնաբերել են որսորդական շները, որոնց տերերը սկզբում կարծել են, թե նա արդեն մահացած է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ Ալեքսանդրն ուղղակի սոսկալի տեսք է ունեցել:



Պարբերականը նկատում է, որ գորշ արջերն իրենց որսին բռնելուց անմիջապես հետո չեն ուտում: Նրանք մի քանի օր կամ շաբաթ սպասում են, մինչև որ այն հոտի, հետո նոր վերադառնում են և ուտում:



Ավելի ուշ հիվանդանոցում փոքր-ինչ ուշքի գալուց հետո Ալեքսանդրը մանրամասնել է, որ ողջ մնալու համար ստիպված է եղել սեփական մեզը խմել: Բժիշկների խոսքով՝ տղամարդը հրաշքով է ողջ մնացել:



Ալեքսանդրի մոտ հայտնաբերվել են բավականին լուրջ վնասվածքներ, որոշ հատվածներում մաշկը սկսել է նեխել:



Բրիտանական պարբերականը նկատում է, որ շոկային պատմության հրապարակումից հետո բազմաթիվ օգտատերեր զուգահեռներ են անցկացրել դրա և օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոյի «Փրկվածը» ֆիլմի միջև, որտեղ գլխավոր հերոսը ողջ է մնում գորշ արջի սարսափելի հարձակումից հետո:

The man was discovered in the den by hunting dogs
Alexanders body
Alexanders legs