Ներսես Ավետիսյանն ամուսնության անակնկալ առաջարկությունը սիրելիին. (լուսանկարներ)

Tert.am life-ը գրում է.

Դերասան Ներսես Ավետիսյանն այսօր Գառնու տաճարում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին` Լիլիթին: 

Ոճաբան Մադոննա Հարությունյանն Ինտագրամում տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Ներսեսն անակնկալի է բերել սիրելիին` Լիլիթին: Նա ծնկի է եկել, ինչպես ռոմանտիկ ֆիլմերում, գրպանից հանել է մատանին ու հարցրել` սիրելին պատրա՞ստ է դառնալ իր կինը:

Լիլիթի դրական պատասխանից հետո Ներսեսը հետաքրքրվել է ներկաներից, թե ո՞ր ձեռքի մատնեմատին է պետք դնել մատանին, ինչին ի պատասխան բոլորը հուշել են` ձախ:

Ներսեսի սիրելին նկատել է, որ մատանին իր մատին մի փոքր մեծ է: