Նիկոլ Փաշինյանի չափազանց կոշտ պատասխանը Իսրայելի՝ Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուն

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանում ընթանում են մարտական գործողություններ։ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում պատերազմական իրավիճակ է։ Հայ զինվորը կռ վում է ոչ միայն ադրբեջանական բանակի,այլ նաև սիր իական վարձկանների ու թուրքական զին տեխնիկայի դեմ, որը գնվում է Իսրայելից։

Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի մասին պարբերականի կայքի մեջ հրապարակվել է հոդված:

Հայաստանի Հանրապետության դեսպանին հետ կանչելուց հետո Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլինը զանգահարել էր իր հայ գործընկերոջն ու մարդասիրական օգնություն

առաջարկել: Հարցին, թե արդյոք իր պետությունը հետաքրքրված է Իսրայելի մարդասիրական օգնությամբ՝ ՀՀ վարպետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է դառնությամբ. «Հումանիտար աջակցություն մի պետության կողմից, որը վարձկաններին զե նք է վաճառում, և այդ զեն քով վարձկանները խաղաղ քաղաքացիական բնակչությանը հարվածի տակ են պահում: 

Ես առաջարկում եմ, որպեսզի Իսրայելն այդ օգնությունն ուղարկի այդ վարձկաններին ու шհшբե կիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»: