Նիկոլ Փաշինյանն այսօր նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Հարություն Գուլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Հարություն Գուլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: