«Նկարի տղան ձեռքս բռնեց, որ քիչ շարժվեմ, որպեսզի ցավեր չլինի. հիմա փնտրում եմ նրան». 18-ամյա զինծառայողի հայտնի լուսանկարի պատմությունը

Աշոտ Թադևոսյանը պարտադիր ժամկետային զինծառայող է, պատերազմից երկու ամիս առաջ էր զորակոչվել բանակ: Ծառայության երկու ամիսներն անցել է Ջրականում՝ Ջաբրայիլում: Ադրբեջանի սան ձազերծած պատերազմի ժամանակ զինծառայողը ստացել է ծանր վիրա վորում ողնաշարի հատվածում: Այս պահին 18-ամյա հերոսը դեռևս շարունակում է բուժում ստանալ:

Ասում է՝ բուժման պրոցեսը բարդ եւ երկար է, սակայն կամաց-կամաց հաղթահարում է բոլոր դժվարությունները. ամենադժվարը հաղթահարված է…
«Պատերազմի հենց 1-ին օրը բարձրացել եմ դիրքեր և հենց այդ նույն օրն եմ վիրավ որվել: Ողնաշարի հատվածում ակա նանե-տից ստացել եմ վիրա վորում, ոտքի բեկ որային կոտ րվածքներ: Մինչև այժմ ողնաշարիս հատվածում բեկ որներ կան: Երեկ մեջքս ցավում էր, պարզվեց՝ մեջքիցս բեկոր էր քայքայվել դուրս եկել:

«Սեպտեմբերի 28-ի առավոտն էր, ինձ Ջաբրայիլից տեղափոխում էին Ստեփանակերտ: Նկարի տղան, ով բռնել է իմ ձեռքը, իմ գումարտակից է, առանձնապես իրար հետ շփում չենք ունեցել, բայց շտապօգնության մեքենայում զրուցեցինք իրար հետ: Ճանապարհները ահավոր վատն են… շարժվելուց ուժեղ ցավեր ունեի, և այդ տղան իմ ձեռքը պինդ բռնեց, որ քիչ շարժվեմ, որպեսզի ցավեր չլինի:

Թե ով է նկարել եւ երբ, ես տեղեկություն չունեմ: Անկեղծ ասած՝ Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխելուց հետո ոչ մի շփում չի եղել, կապը չի շարունակվել, ես հիմա փնտրում եմ այդ տղային»,- պատմում է Աշոտը:

«Պատերազմը ինձ տվեց մի քիչ սառնասրտություն, քանի որ նախքան պատերազմը այդքան էլ սառնասիրտ չէի: Պատերազմը մեզնից խլեց մեր լավ ընկերներին: Պատերազմը փոխում է մարդուն, կյանքի, ապագայի մասին պատկերացումները, և մի բան հստակ է, որ մինչև այդ ամենի միջով չանցնես, չես կարող գնահատել պատերազմի վատ գինը և ինչ է իրենից ներկայացնում պատերազմը:

Պատկերացումներով հնարավոր չէ մար տական ոգին բարձրացնել: Մենք մար տական էինք տրամադրված, բնականաբար այլ կերպ հնարավոր էլ չէր: Մենք սառն էինք դատում և գիտակցում էինք պահի լրջությունը. դա կյանքի մի հատված էր, որ լրջություն և պատասխանատվություն էր պահանջում:

Իհարկե վախեր էլ կան… ինձ մոտ այդ վախը զգացվել է երկու անգամ. մեկը, երբ զորամասում էի, և խփեցին, ու ես հանկարծակիի եկա, այդ ժամանակ մի քիչ վախ եմ զգացել: Վիրավ որում ստանալուց հետո էլ վախեցա, որովհետև ոտքերս չէի զգում և մտածում էի, որ կորցրել եմ ոտքերս»:
Աշոտն ասում է, որ միայն պատերազմի ժամանակ է բացահայտվում մարդու դեմքն ու կռ վելու պատրաստակամությունը.

«Խաղաղ պայմաններում մարդիկ կային, որ իրենց նայում էիր, մտածում էիր, որ պատերազմի ժամանակ ուրիշ ձև իրենց կդրսևորեն… կային նաև այնպիսինները, որ մտածում էիր, որ պատերազմի ժամանակ արագ կկողմնորոշվի, ինքը կարող է ավելի լավ կռ վել, բայց ցուցադրեց լրիվ այլ կողմ և չէր կարողանում իր ուժը, մար տական պատրաստվածությունը կիրառել:

Պատերազմն այնպիսի իրավիճակ է, որ ոգևորում է քեզ, գործողությունների մեջ մար տական ոգիդ է բարձրանում: Քեզ ոգևորում է այն, որ դու դրանք ֆիլմերում կամ չգիտեմ որտեղ ես տեսել, ու էդ դրվագները կատարվում է քեզ հետ…»: Ժամկետային զինծառայողին տխրեցրել է եռակողմ հայտարարությունը, բայց ավելի շատ վրդովվել է, երբ տեսել է, որ Ադրբեջանի նախագահը Ջաբրայիլի իրենց գումարտակ է մտել և այնտեղ Ադրբեջանի դրոշն է եղել ամրացված:

«Ես հիվանդանոցում էի, արթնացա և իմացա, որ հողերը հանձնել են. դա սուգ էր բոլորիս համար, շատ ծանր տարանք… չեմ ուզում պատկերացնել՝ մարդիկ իրենց տները, հողերը թողնելուց ինչ հոգեվիճակի մեջ են:

Բայց կարծում եմ, որ եթե չստորագրվեր այդ պայմանագիրը, կարող էր ավելի վատ լինել, և հնարավոր է, որ պետք է հենց այդպես էլ լիներ: Ես իմ հույսը չեմ կորցրել պայք արի համար և չեմ կարծում, որ այսքանով ամեն ինչ ավարտվեց… թեկուզ մի քիչ ուշ, բայց լավ է լինելու»,- եզրափակեց ժամկետային զինծառայող Աշոտ Թադևոսյանը: