Նյու Յորքում տեսուչները բնակարանի պատուհանների վրա բազում օդորակիչներ նկատեցին․ երբ նրանք մտան բնակարան, ուղղակի ապշեցին իրենց տեսածից

Մանհեթենում անշարժ գույքի սեփականատիրոջը սեփական բնակարանի անօրինական ձևափոխության համար տուգանել են 145 000 դոլարով։

Դեպքը տեղի է ունեցել Ներքին Իսթ-Սայդում։ Ուշադիր հարևանները մի քանի պատուհանների վրա  բազում օդորակիչներ են նկատել և դիմել են համապատասխան մարմիններին։ Ստուգման համար ժամանած տեսուչները ականատես են եղել զարմանալի տեսարանի․ բնակարանը ձևափոխված է եղել բազում փոքր բնակատեղիների։ 59 քառ․ մ մակերես ունեցող բնակարանից սեփականատերը ստացել էր 9 առանձին բնակարաններ։ Նա իր բնակարանը բաժանել էր երկու հարկի, ինչի պատճառով առաստաղի բարձրությունը որոշ հատվածներում հասնում էր 135 սմ-ի։


Տեղի ԶԼՄ-ները միանգամից սկսեցին գրել, որ այն հիշեցնում է տեսարան՝ «Լինել Ջոն Մալկովիչը» ֆիլմից։ Սակայն այն, ինչը շատ լավ է նայվում էկրանների վրա, բավականին անհարմար է իրականում։ «Բազմաբնակարան» ապարտամենտի սեփականատեր Սյու Պին-Նին ամենավտանգավոր հատվածներն անգամ պատել էր հատուկ նյութով, որպեսզի բնակիչները գլխով չհարվածեն ցածր խողովակներին։


Անժարժ գույքի դեպարտամենտի տեսուչը ծնկաչոք զննել է ողջ բնակարանը։ Զարմանալի չէ, որ այդ «բնակարանների» կեսից ավելին չեն ունեցել պատուհաններ, օդափոխության համակարգ և հակահրդեհային համակարգ։ Փոխարենը այդ «բնակարանները» հնարավոր է եղել վարձակալել ընդամենը 800 դոլարով, այն դեպքում, երբ այդ շրջանի որոշ հատվածներում բնակարանների գները սկսվում են 2800 դոլարից։ Փաստաթղթերի համաձայն՝ այդ հինգհարկանի բնակելի շենքը պետք է ունենար 27 բնակարան, սակայն իրականում դրանց թիվը 16-ով ավել էր։