Նորածինը լույս աշխարհ գալով միանգամից ճանաչեց հոր ձայնը․ ահա, թե որն է պատճառը

Գիտականորեն ապացուցված է, որ երեխաները դեռ արգանդում սկսում են լսել, նրանք տարբերակում և արձագանքում են արտաքին աշխարհի ձայներին:

Բրազիլացի Ֆլավիո Դանտասը յոթերորդ երկնքում էր, երբ իմացավ իր կնոջ հղիության մասին:

Ապագա հայրիկը անընդհատ խոսում էր մոր որովայնում աճող երեխայի հետ:

Նա հրաժեշտ էր տալիս աղջկան, երբ գնում էր աշխատանքի, պատմում էր, թե ինչպիսին է եղել իր օրը, մեկնաբանում էր ֆիլմերը և այլն: Մի անգամ նա նկատեց, որ դուստրը սկսում է ավելի ակտիվ շարժվել, երբ Ֆլավիոն էր խոսում նրա հետ:

Ֆլավիոյի կինը՝ Տարսիլան վստահ էր, որ երեխան արդեն տարբերում է իրենց ձայները և նա ճիշտ էր:

Ծննդաբերությունից անմիջապես հետո Ֆլավիոն անձամբ խոսեց դստեր հետ: Երբ փոքրիկը լսեց նրա ձայնը, նա ուրախ ու երջանիկ ժպտաց:

Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ավելի հաճախ խոսել երեխայի հետ, երբ նա դեռ չի ծնվել, որպեսզի նա ծննդյան օրվանից սովոր լինի բոլոր ձայներին և ապահով զգա ծնողների կողքին: