Նոր ֆոտոշութի համար Անի Լուպեն ամբողջովին մերկացել է (լուսանկարներ)

Tert.amLife-ը գրում է

Դերասանուհի Անի Լուպեն իր պորտֆոլիոն համալրել է համարձակ ֆոտոշարքով, որը տրամադրել է Tert.am Life-ին։

Նոր լուսանկարների հեղինակը Հակոբ Քալաշյանն է. «Ուզում էի երիցուկների հետ նկարվել, բայց չհասցրի, թոշնեցին: Հակոբն ասաց, որ չտխրեմ ու որ կարող եմ արևածաղիկների հետ լուսանկարվել: Գնացինք դաշտեր ու մոտ երկու ժամում ավարտեցինք լուսանկարահանումը: Այնքան հետաքրքիր եղանակ էր` արևոտ էր, բայց անձրև էր գալիս: Ափսոս, որ լուսանկարներում դա չի երևում»:

Նրա խոսքով` կերպարը հատուկ չի մշակել, տեսել է ծաղիկներն ու մտել բնական վիճակի մեջ:

«Քանի որ արև էր, գլխարկ դրեցի: Սպիտակ էի հագել, որովհետև մտածեցի` արևածաղիկների հետ գեղեցիկ կդիտվի: Ի սկզբանե չէի մտածել առանց վերնազգեստ նկարվելու մասին, այդ պահի տրամադրությունը դրդեց դրան: Ինքս սա համարձակ կերպար չեմ համարում: Ես մեր բակում արևայրուք եմ ընդունում, այդ պահին կարծեցի` մաշկիս գույնը արևի լույսի տակ գեղեցիկ կդիտվի, ձուլվեցի արևին»,-ասաց Անին և հավելեց, որ լուսանկարների մեկնաբանությունները միայն դրական են:

Հարցին` պատրա՞ստ է հետագայում ավելի համարձակ կերպարով հանդես գալ, նա պատասխանեց. «Եթե կերպարը պահանջի մերկանալ, և դա ներդաշնակ, գեղեցիկ լինի, կհամաձայնեմ: Ամեն ինչ կախված է տվյալ պահից ու նաև այն հանգամանքից, թե ով է լուսանկարիչը: Եթե մերկ է, չի նշանակում, որ տգեղ է, դա կարող է նաև գեղեցիկ լինել»:

Շարունակությունն՝ այստեղ