«Նրանք կրակում են, մերոնք`ամուսնանում». գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի պսակադրությունը սահմանամերձ Մովսեսի եկեղեցում

Այսօր Մովսես գյուղի եկեղեցում հայր Տեր Աբել քահանա Քարտաշյանը պսակադրել է գեղանկարիչ  Դավիթ Դանիելյանին եւ նրա ընտրյալին:

Դավիթ Դանիելյանը այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել  եւ գրել է.

«Իմ կյանքի կարևորագույն ձեռքբերումը:

Մեր պսակադրությունը կազմակերպեցինք Մովսես գյուղում , ի զորակցություն մեր սահմանապահ գյուղի բնակիչների: Վերջին իրադարձություններից հետո մեր պսակադրությունը առաջինն էր Մովսեսում:

Թող երջանկությունը միշտ ուղեկցի մեր ժողովրդին»:

Լուսանկարից երեւում է, որ զույգի խաչեղբայրը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է, նա իր ֆեյսբուքյան էջում  նույնպես լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Հարսանիք` Մովսեսում

Նրանք կրակում են, մերոնք` ամուսնանում »: