«Շլացուցիչ»․ Շողեր Թովմասյանի նոր լուսանկարը

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ գույն, համարձակ դեկոլտեով, ոտքի հատվածում բացվածքով երկարափեշ զգեստ, ինչն էլ հաջողությամբ համադրվել է ամառային բարձրակրունկների հետ։

Դերասանուհու վարսերը հավաքված են, նախընտրել է երեկոյան վառ շպար։ Շողերի կերպարն ամբողջացնում են զգեստի երանգի ականջօղերը։

Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հեեւորդները հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Շլացուցիչ»։