Շուշանն ու Արծրունը քիչ առաջ գրառումներ կատարեցին. Շատ լավ լուր ունենք

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը քիչ առաջ գրառում կատարեց՝ հայտնելով. Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել էր. Հաղթելուենք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին՝ պայմանով, որ Հայաստանը դուրս բերի իր զորքերը «նշված տարածքներից»: «Որքան շուտ պատերազմն ավարտվի, այնքան լավ։ Կանգ առեք այսօր», — ասել է Ալիևը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում:

Խոսելով փոխզիջումների մասին՝ Ալիևը նշել է, որ Երևանի փոխզիջումը պետք է լինի «բոլոր տարածքների ամբողջական ազատումը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և դրանց հիմնական սկզբունքների իրագործման»: «Հիմնական սկզբունքներն ասում են, որ սկզբում պետք է ազատագրել հինգ շրջան, իսկ հետո` երկու:

Մենք արդեն միակողմանիորեն ազատագրել ենք չորս շրջան: Հետևաբար, Փաշինյանը պետք է ասի, որ զп րքերը դուրս կբերվեն Աղդամի, Քելբաջարի, Լաչինի շրջաններից: Բայց նա նման հայտարարություն չի անում», — ամփոփել է Ալիևը: