Շպռոտը ցուցադրել է սլացիկ կազմվածքը. (լուսանկարներ)

Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտը միկրոբլոգի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների շարքը շարունակում է համալրել նորերով՝ ամեն օր հրապարակելով գայթակղիչ լուսանկարներ, որոնք ներկայացնում են նրա ինքնատիպ լուքերը, հագեցած առօրյան եւ մարմնի անթերի կազմվածքը:

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում երգչուհին ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա կրում է սեւ երանգի խորը դեկոլտեով, մարմինն ընդգրկող զգեստ, արծաթափայլ ոճային բարձրակրունկներ։

Երգչուհին արձակել է վարսերը, նախընտրել՝ վառ շպար, իսկ կերպարն ամբողջացնում է փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի»։