Շվեյցարիայի իշխանություններն ավելի քան 50 տարի թաքցնում էին այս տնակների գաղտնիքը. վերջապես ճշմարտությունը բացահայտվել է

Հայտնի է, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Շվեյցարիան չեզոքություն էր պահպանում:

Սակայն սա չի նշանակում, որ երկիրը չէր պատրաստվում հանկարծակի հարձակման:

Մինչև 90-ականների կեսը Շվեյցարիայի բնակիչների մեծ մասը չգիտեր, որ իրենց երկրի տարածքում հսյակական թվով բունկերներ և ապաստարաններ կան:  Բանն այն է, որ այդ կառույցները քողարկված են որպես ալպիական լեռնատնակներ:

Շատերը կարծում էին, որ դրանք սովորական վիլլաներ են, բայց մոտիկից նայելու դեպքում պարզ է դառնում, որ դրանք ամրություններ են: Այդ բոլոր կառույցները « Ազգային ռեդուտ» կոչվող ծրագրի մաս դարձան:

Մինչև 1995 թ. քողարկված բունկերների գոյությունը պետական գաղտնիք էր:

Երբ բունկերների մասին հայտնի դարձավ, լուսանկարիչ Քրիստիան Շվագերը ներկայացրեց «Կեղծ շալեներ» նախագիծը: Քրիստիանը հայտնաբերեց մոտ 250 տարատեսակ բունկեր՝ քողարկված որպես գեղեցիկ գյուղական տնակ: Որոշները նույնիսկ գտնվում են երկրի հիմնական ճանապարհների մոտ:

Ամբողջ ներքին սարքավորումն արդեն վաղուց հայտնի է, իսկ շենքերը պահպանված են: