Ողբերգական դեպք. աշակերտը սպանել է դասղեկին

Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում ութերորդ դասարանի աշակերտը դանակահարել է հանրակրթական դպրոցի իր դասարանի դասղեկին, ով մահացել է կյանքի հետ անհամատեղելի վերք ստանալով։

Դեպքը տեղի է ունեցել Սմոլենսկի գյուղում։ Այս մասին հայտնում է Novsib.ru-ն։

Ըստ գործի նյութերի, աշակերտը դասղեկի տուն է մտել գիշերը՝ կողոպտելու նպատակով։ Դասղեկն արթնացել է եւ փորձել բռնել նրան, սակայն աշակերտը դանակով հարվածել է ուսուցչին, ով մահացել է։ Դպրոցականը արդեն ձերբակալվել է եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել։