Ովքե՞ր կարող են թեստավորվել. ԱՆ-ն՝ թեստերի մասին

Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում թեստավորում կարող են անցնել.

37.5 ջերմություն և, միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտները:

«Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտները՝ նախքան բուժում սկսելը:

Հեմոդիալիզ ստացող պացիենտները և նրանց սպասարկող անձնակազմը:

Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ:

Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցները, ովքեր իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ և (կամ) ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ:

ատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ովքեր անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ:

Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։