Ովքեր են ստորագրել Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառման տակ

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է ռուսաստանցի այն հայերի ցուցակը, որոնք համաձայն են իր ավելի վաղ արված գրառման հետ՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին:

«Ես իմ այս աղմկահարույց գրառման տակ ոչ մի ստորագրություն, իհարկե, չեմ հավաքել: Ես քաղաքական գործիչ չեմ եւ չեմ պատրաստվում քաղաքականություն մտնել: Սակայն իմ մտերիմներից կամ պարզապես ծանոթներից մի քանիսն իրենք զանգեցին ինձ՝ հարցնելով, թե որտեղ կարող են ստորագրել:

Ոմանք իրենց համաձայնությունն արտահայտեցին գրառման հետ, մյուսները անհրաժեշտ համարեցին դա հրապարակայնորեն անել:

Այստեղ հրապարակում եմ այն մարդկանց անունները, ովքեր ցանկանում էին դա հրապարակայնորեն անել

Ավդոլյան Ալբերտ Ալիկովիչ — ռուս գործարար, բարերար

Հայրապետյան Գայանե Վալերիեւնա — կարի արտադրության ղեկավար

Ակոպով Ալեքսանդր Զավենովիչ — Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի նախագահ (TEFI)

Հակոբյան Արթիկ Պավլովիչ — SPK ընկերության գլխավոր տնօրեն

Հակոբյան Հարություն Արտեմովիչ — մենեջեր

Հարությունյան Վալերի Սամվելովիչ — մենեջեր

Հարությունյան Ռաֆայել Վահրամովիչ — մենեջեր

Հարությունյան Սամվել Վալերիեւիչ — մենեջեր

Բաբայան Ռոման Գեորգիեւիչ — հեռուստահաղորդավար, Մոսկվայի Պետդումայի պատգամավոր, «Խոսում է Մոսկվան»-ի գլխավոր խմբագիր

Գեւորգյան Ալիսա Կարենովնա — ռեստորանների ցանցի մենեջեր

Գեւորգյան Ելենա Անատոլեւնա — ատամնաբույժ

Գեւորգյան Կարեն Սոկրատովիչ — ոստիկանության պաշտոնաթող գնդապետ

Գեւորգյան Լաուրա Աշոտովնա — Հայաստանի վաստակավոր արտիստ

Գեւորգյան Լիլյա Կարենովնա — Մոսկվայի պետական համալսարանի ուսանող

Ղուկասյան Արմեն Մելսիկովիչ — «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի տնօրեն

Զարգարյան Միխայիլ Ռաֆայելովիչ — մենեջեր

Քեոսայան Տիգրան Էդմոնդովիչ — ռեժիսոր, հեռուստահաղորդավար

Ներսեսյան Վալենտին Ռոբերտովիչ — պաշտոնաթող գնդապետ

Օհանջանով Վադիմ Ալեքսանդրովիչ — գործարար

Սաֆարյան Հակոբ Պավլովիչ — գինեկոլոգ

Սաֆարյան Ալեն Ռաֆայելովիչ — ուսանող

Սաֆարյան Արսեն Ռաֆայելովիչ — ուսանող

Սաֆարյան Ռաֆայել Պավլովիչ — «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի գլխավոր տնօրենի տեղակալ

Սաֆարյան Սամսոն Պավլովիչ — «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի մենեջեր

Ցականյան Վիտալի Իվանովիչ — փաստաբան»: