Որդուս աչքերը․ Այս պատմությունը զարմանալի բառով հնարավոր չէ բնութագրել

Սա ինձ պատմել է բժիշկ ընկերս։ Նրա գործընկեր վիրաբույժի շնորհիվ էլ այս պատմությունը ստեղծվել է ։ Այս բուժհաստատությունում զբաղվում են աչքերի վիրաբուժությամբ։ Այս ամենը տեղի է ունեցել դեռ այն ժամանակ, երբ հարազատի թույլտվությունն անհրաժեշտ չէր մահացած մարդու որևէ օրգան փոխպատվաստելու համար։ Քաղաքի մորգ են բերում 18-ամյա երիտասարդի դի, ով վթարի էր ենթարկվել։ Մասնագետը աչքերից հանում է համապատասխան թաղանթը և ուղարկում բժիշկին։

Տղայի ծնողները գալիս են նրան վերջին անգամ տեսնելու և նկատում են, որ նրա աչքերի եղջերաթաղանթը հեռացված է ։ Մահացածի մայրը հիստերիայի մեջ է ընկնում և պահանջում վերադարձնել որդու աչքերը։ Մորգի աշխատակիցները փորձում էին բացատրել նրանց, որ դա բարի գործ է , և շատ մարդիկ ունեն դրա կարիքը, որպեսզի կարողանան տեսնել։

Չգտնելով այլ լուծում, նրանց ուղարկում են գլխավոր բժիշկի մոտ ՝ նախապես նրան զգուշացնելով թե ինչ է նրան սպասվում։ Բժիշկը ճիշտ լուծում է գտնում, և այդ օրվա մասին մինչ օչս լեգենդներ են պատմում։ Ծնողները ներս են մտնում և պահանջում բարձր տոնով, որ տղայի աչքերը վերադարձնեն, բժիշկը խնդրում է հանգստանալ, և ասում, անգամ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ վերադարձնել, քանի որ արդեն փոխպատվաստված են, և այդ աչքերով ուրիշ մարդ է հիմա տեսնում։

Բայց անգամ այդ խոսքերը չհանգստացրին նրանց, արդեն կռիվ էր հասունանում, երբ բժիշկը վերրեց հեռախոսը և խնդրեց կանչել Մաքսիմին։Բժիշկը նստեցնում է փոքրիկին ծնկների վրա ,- խնդրեմ ծանոթացեք, նա Մաքսիմն է, հիմա նա տեսնու մէ աշխարհը ձեր որդու աչքերով։ Նրանց դիմաց նստած էր հրաշք փոքրիկ գեղեցիկ խուճուճ մազերով։ Բժիշկը մանրադիտակի շնորհիվ ցույց է տալիս ծնողներին աչքերը և ասում ,- ահա ձեր տղայի աչքերը, կարող եք վերցնել հենց հիմա։

Քանի դեռ դուք մտածում եք ինչպես դա նել, ձեզ կպատմեմ փոքրիկի պատմությունը ՝ նրան գտել են աղբամանից դեռ շատ-շատ փոքր հասակում, և նա մանկատանն է մեծանում։Այս պատմություն ըլսելով ծնողները մի փոքր հանգստացան։ Վեր կացան ու գանցին։ Մկե շաբաթ անց նրանք արդեն նվերներով եկել էին Մաքսիմին տեսակցության։ Նրանք սկսեցին ավելի հաճախ գալ, և տղան ի վերջո ունեցավ սիրող և հոգատար ընտանիք։

Պետք է ասեմ, որ փոխպատվաստումը կատարվել էր ուրիշի, բայց այդ ժամանակ նրանք դրա մասին չիմացան, հավանաբար հետագայում հասկացել են, բայց իհարկե չեն հրաժարվել Մաքսիմից։ Եվ ահա այսպես բժիշկի խելամիտ քայլի շնորհիվ ծնողները կյանքի նոր իմաստ ձեռք բերեցին, իսկ դժբախտ ճակատագրով փոքրիկը ունեցավ սիրող ընտանիք։