Որոնք են Պատմության 5 ամենախոշոր ահաբեկչությունները

Ձեզ ենք ներկայացնում զոհերի թվով ամենախոշոր 5 ահաբեկչությունները պատմության մեջ՝ բացառությամբ այն հարձակումների, որոնք կատարվել են երկրներում, որտեղ այդ ժամանակահատվածում ռազմական հակասություններ են եղել: Մեծ մասամբ այդ ահաբեկչությունները կատարել են իսլամական խմբավորումները:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները ԱՄՆ-ում, 2996 զոհ

2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման մահապարտ զինվորները գրավեցին ուղևորափոխադրող ինքնաթիռներն ու դրանցով սլացան դեպի Նյու Յորքում գտնվող Համաշխարհային առևտրային կենտրոնի երկու աշտարակների մեջ, ինչպես նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շտաբ-բնակարանի մեջ: Պատմության մեջ ամենախոշորը համարվող այս ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 2996 մարդ, և ավելի քան 6 հազար մարդ վնասվածքներ է ստացել: Ահաբեկչության կազմակերպիչներն «Ալ-Քաիդա» խմբավորումն էր և դրա առաջնորդ Ուսամա բեն Լադենը:

Բեսլան, Ռուսաստան, 335 զոհ

2004 թ. սեպտեմբերի 1-ին Բեսլանում Ռուսլան Խուչբարովի գլխավորությամբ մարտիկները գերի վերցրին համար 1 դպրոցի ավելի քան 1100 սովորողների, նրանց հարազատներին և ուսուցիչներին: Սեպտեմբերի 2-ին Ինգուշեթիայի նախկին նախագահ Ռուսլան Աուշեվի հետ բանակցություններից հետո բանդիտներն ազատ արձակեցին 25 կնոջ և երեխայի: Սեպտեմբերի 3-ին դպրոցում սկսվեցին կրակոցներ ու պայթյուններ: Գերիների մեծ մասն այնուհետև ազատ արձակվեց, իսկ 335-ը մահացավ: Մահացածներից 186-ը երեխաներ էին, 17-ը՝ ուսուցիչներ և դպրոցի աշխատակիցներ, 10-ը՝ ՌԴ ԴՀԲ ներկայացուցիչներ: Մարտիկները ոչնչացվեցին. ողջ մնաց միայն մեկը՝ Նուրպաշի Կուլաևը, որը 2006 թ. մահապատժի դատապարտվեց, որն էլ հետագայում փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրեց միջազգային ահաբեկիչ Շամիլ Բասաևը:

Boeing 747 Air India, 329 զոհ

1985 թ. հունիսի 23-ին Air India ընկերության Boeing 747 ինքնաթիռը, որը կատարում էր Մոնրեալ-Լոնդոն-Դելի թռիչք, խորտակվեց Իռլանդիայի ափին՝ Ատլանտյան օվկիանոսում: Աղետի պատճառը ռումբի պայթյունն էր, որը ինքնաթիռի մեջ էին տեղադրել հնդիկ ծայրահեղականները: Աղետի հետևանքով մահացան ինքնաթիռի մեջ գտնվող բոլոր մարդիկ՝ 329 հոգի՝ 307 ուղևոր և 22 անդամ: 2003 թ. ահաբեկչությանը մասնակցելու համար 5 տարի ազատազրկման ենթարկվեց Կանադայի բնակիչ Ինդերջիթ Սինք Ռեյատը: Մինչ այդ նա 10 տարի ճաղերի հետևում էր անցկացրել Ճապոնիայի Նարիտա օդանավակայանում պայթյունի կազմակերպման համար:

Լոկերբիի ահաբեկչությունը, 270 զոհ

1988 թ. դեկտեմբերի 21-ին ամերիկյան Pan Am ընկերության ուղևորափոխադրիչ Boeing 747 ինքնաթիռը, որը կատարում էր Ֆրանկֆուրտ նա Մայնե-Լոնդոն-Նյու Յորք-Դեթրոյթ թռիչքը, պայթեց օդում՝ Շոտլանդիայի Լոկերբի քաղաքի վերևում: Ինքնաթիռում պայթել էր ռումբ: Զոհվեցին բոլոր 243 ուղևորներն ու 16 անդամները, ինչպես նաև ցամաքին գտնվող 11 մարդ: 1991 թ. պայթյունի կազմակերպման մեջ մեղադրվեցին Լիբանանի երկու քաղաքացիներ: 1999 թ. լիբանանցի առաջնորդ Մուամար Քադաֆին համաձայնեց հոլանդական դատարանին հանձնել երկու կասկածյալներին: Նրանցից մեկը՝ Աբդելբասեթ Ալի ալ-Մեհրահին, 2001 թ․ հունվարի 31-ին մեղավոր ճանաչվեց և ցմահ ազատազրկման դատապարտվեց: 2003 թ. լիբանանյան իշխանությունները պատասխանատվություն ստանձնեցին ահաբեկչության համար և ընդհանուր չափով 2,7 մլրդ դոլար փոխհատուցում տվեցին՝ 10 մլն դոլար յուրաքանչյուր զոհի համար:

Ահաբեկչություններ Մումբայում, Հնդկաստան, 257 զոհ

1993 թ. մարտի 12-ին Մումբայի մարդաշատ վայրերում միաժամանակ 13 ռումբի պայթյուն տեղի ունեցավ, որոնք տեղադրված էին ավտոմեքենաներում: Ահաբեկչության զոհ դարձավ 257 մարդ, տուժեց ավելի քան 700-ը: Հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ կազմակերպիչները իսլամական ահաբեկիչներն էին: Ահաբեկչությունը  պատասխանն էր մինչ այդ քաղաքում մահմեդականների և հինդուիստների բախումների: Կազմակեպիչներից մեկը՝ Յակուբ Մեմոնը, մահապատժի ենթարկվեց, որը տեղի ունեցավ 2015 թ. հուլիսի 30-ին: