Որպես անհետ կորած որոնվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Ոստիկանության Նոյեմբերյանի և Թումանյանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և փնտրողական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 29-ին, ժամը 19.10-ին, 1978 թ. ծնված Վահագն Մամյանին հայտնաբերել են Լոռու մարզի Շնող բնակավայրի «Գուգութ» հանդամասում և ներկայացրել Նոյեմբերյանի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են: