Որտեղ է եղել արդեն 6 օր որոնվող 17-ամյա աղջիկը․ նա հայտնաբերվել է

Հուլիսի 31-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Աննա Սիմոնյանը:

 Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 4-ին, ժամը 20.15-ին, աղջիկը հայտնաբերվել է Անդրանիկի փողոցում գտնվող այգում։

Նա ներկայացվել է բաժին և բացատրություն տվել, որ այս ընթացքում շրջել է Երևանի տարբեր վարչական շրջաններում և իր հետ ոչինչ չի պատահել: