Որքա՞ն ժամանակ է պետք հղիանալու համար և ո՞ր դեպքում պետք է դիմել բժշկի. ահա թե ինչ են ասում բժիշկները
Զույգերը երազում են երեխայի մասին: Որոշ կանանց մոտ հղիանալը շատ հեշտ է ստացվում, ոմանց մոտ էլ՝ շատ դժվար: Իսկապես, յուրաքանչյուր զույգ յուրօրինակ է: Բայց իրականում որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հղիանալու համար:
Սովորաբար այսպես է․ ամեն ամիս հղիանալու հավանականությունը 15-20% է, սակայն հղիանալը կախված է տարբեր գործոններից: Ամենակարևորը տարիքն է:
Ահա թե ինչպես է տարիքը ազդում հղիանալու վրա:
Որքան մեծանում է կինը, այդքան չհղիանալու ռիսկը մեծանում է:
20-24 տարեկան — 86%
25-29 տարեկան — 78%
30-34 տարեկան — 63%
35-39 տարեկան — 52%
Սակայն մեկ այլ հետազոտություն այլ ցուցանիշներ է գրանցել: 2003-ին գիտնականները եկել են հետևյալ եզրակացության․
«Ցանկացած զույգ ինդիվիդուալ է, և չպետք է հիմնվել այս վիճակագրության վրա»:
Ինչպե՞ս արագ հղիանալ
Առաջին հերթին կարողացեք ճիշտ հաշվել օվուլյացիայի օրերը: Երկրորդ՝ վարեք առողջ ապրելակերպ: Թողեք ծխելը, ավելի քիչ ալկոհոլ օգտագործեք և հետևեք քաշին:
Ո՞ր դեպքում պետք է դիմել բժշկի․
35-ից ցածր եք ու չեք հղիանում,
35-39 տարեկան եք և արդեն 6 ամիս է, ինչ չեք կարողանում հղիանալ,
40 և ավել։