«Ուզում են սպանեն»․ երգիչ Նարեկ Մակարյանի աղմկահարույց տեսանյութը

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ, դերասան Նարեկ Մակարյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով հայտարարություն է արել, որը մտահոգության ալիք է բարձրացրել երկրապագուների շրջանում։ Տեսանյութում Նարեկն ասում է․

«Հարգելի ժողովուրդ, ես Նարեկ Մակարյանն եմ, ես ինձ շատ վատ եմ զգում առողջապես ու հայտնում եմ բոլորին, որ էստեղ մի բան կատարվում է, ոնց որ ուզում են սպանեն»։ Այդ պահին նրա ձեռքից վերցնում են հեռախոսը եւ անջատում։