Ուզում եք սկեսուրի աչքի լույսը դառնալ, ուրեմն հետևեք այս կարևոր կանոններին, հատկապես 4-րդին․․․

Որքան էլ ժամանակներն ու մտածողությունը փոխվեն , այնուամենայնիվ, հարս-սկեսուր բարդ և լարված հարաբերությունների դեռ կարելի է հանդիպել մեր օրերում: Հաճախ հարևանի , բարեկամի ընտանեկան այս կամ այն իրավիճակները տեղի են ունենում հենց մեր աչքի առաջ, ու ակամայից չամուսնացած կամ նոր ամուսնանալ պատրաստվող շատ աղջիկների մոտ բացասական տրամադրվածություն է ձևավորվում ապագա սկեսուր-մայրիկի հանդեպ:

Ք ա յ լ 1

Դրական տրամադրվածություն- Հաճախ մեր վատ տրամադրվածությունը խանգարում է նորմալ հարաբերություններ կերտել: Պետք չէ նոր ընտանիք տեղափոխվել սկեսուրների մասին հավանական ու անհավանական պատմություններին ականջ դնելով ու հավատալով:

Ապագա սկեսուրիդ մասին աշխատիր լավը մտածել, չէ՞ որ դեռ չես ճանաչում նրան, ուրեմն ինչու՞ զուր տեղը չարանալ նրա հանդեպ:

Ք ա յ լ 2

Տարիքային տարբերություն + հարգանք — Այն, որ սկեսուրդ քեզանից տարիքով անհամեմատ մեծ է, դա դեռ չի նշանակում, որ նրան ամեն ինչ ներելի է, բայց հարգանքը մեծի հանդեպ երբեք ավելորդ չի լինում: Նախքան վիճելը, հիշիր, որ նա տարիքով արդեն մեծ է և հնարավոր է առողջական խնդիրներ ունենա վիճելուց հետո: Չարժէ չլվացած ափսեների կամ բաժակները ոչ իրենց ճիշտ տեղը դնելու պատճառով ավելորդ լարվածություն ստեղծել կամ վտանգել առողջությունը:

Ք ա յ լ 3

Անձնական տարածքի ներխուժում — Շատ սկեսուրներ սկզբնական շրջանում չեն հարմարվում իրենց տան մեջ երկրորդ կնոջ առկայությանը: Կամ նրանց նյարդայնացնում է , որ օրը 3 անգամ չես լվանում հատակը , կամ հակառակը` ձեռք ես տալիս նրանց սիրելի ծաղկամանին: Սրանք մանկական կամակորության են նման , որոնք ժամանակի հետ կանցնեն :

Հարկավոր է անտեսել ու տունը որոշ ժամանակ դեկորացիոն փոփոխություների չենթարկել: Իսկ անելուց առաջ էլ անպայման խորհրդակցել նրա հետ: