ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ադրբեջանցիները կոտրել են պետական համակարգում աշխատողների տվյալների բազան

Սամվել Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝

Քիչ առաջ ադրբեջանի AntiArmenia խմբավորման Orkhan 39 հաքերը հայտնեց, որ կոտրել են Երևանի քաղաքապետարանի (կամ կից կառույցի) տվյալների բազան ու սլիվ են արել բոլոր աշխատողների՝ անուն ազգանունները, հեռախոսի համարները, նաև մի քանիսի բանկային քարտի տվյալները CVV/CVC կոդերով։

Կարճ ասած եթե էս նկարի մեջի մարդկանց ճանաչում եք զանգեք ասեք թող դիմեն բանկ, բանկերը քարտերի CVV/CVC կոդերը փոխեն, կամ ավելի լավ կլինի նոր քարտ վերցնեն։ Դեռ հստակ տեղեկություն չունեմ, տվյալները ստուգել եմ ֆեյք չեն։

լրացում․ դժվար թե բոլոր աշխատակիցների տվյալները գողացած լինեն, հստակ պարզ չի որ կառույցի աշխատողներն են, մեկը ասում ա Քաղաքապետարան, մյուսը Առողջապահության Նախարարության․․․ չգիտեմ․․․ Ashot Sargsyan եթե ձեր մոտ սենց անուն ազգանունով մարդիկ կան տեղեկացրեք կամ քաղաքապետարան, կամ կից կառույցներ։