Ուրախալի լուր Գագիկ Սուրենյանից. Ինչ է մեզ սպասվում մոտակա օրերին

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օգոստոսի 1-3-ին սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում ենք, հատկապես երեկոյան և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի ևս 2-4 աստիճանով»։

Նյութի աղբյուր՝ Գագիկ Սուրենյան

Նշեն նաև որ՝

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 01-ին երեկոյան, 02-ին գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ:
Oգոստոսի 4-6-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 1-ին կեսօրից հետո, 2-ին գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ  շրջանների մեծ մասում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում  20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է  նաև կարկուտ:
Oգոստոսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին  հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով: