Չերեպովեցյան ճահիճ. անոմալ գոտի, որտեղ մարդիկ կա՛մ խելագարվում են, կա՛մ ……

ՌԴ-ի Չերեպովեց քաղաքի մոտակայքում տեղակայված է Չերեպովեցյան ճահիճը, որը հայտնի է որպես անոմալ զոնա։ Երկար տարիներ շարունակ մասնագետները փորձել են պարզել, թե ինչու են մարդիկ, որոնք հայտնվում են այս տարածքում, կա՛մ խելագարվում, կա՛մ ինքնասպանություն գործում։ Սակայն, համաձայն լեգենդի, այստեղ մութ հոգի է ապրում, որն էլ մարդկանց կյանքեր է խլում։

Կարճ նկարագրություն

Այս խորհրդավոր վայրը մոտավորապես հազար տարեկան է։ Ճահճի խորությունը չի հասնում անգամ 5 մետրի։ Անոմալ տարածքի կենտրոնական հատվածում 2 լճեր են տեղակայված՝ Իվանչևսկոյե և Պուստիննոյե։ Ճահճի մակերևույթն ամբողջապես ծածկված է խիտ մամուռով, սական որոշ հատվածներում ներքևից դուրս եկող կեղտի գոյացություններ կան։ Այս շրջանում ինքնասպանությունների ու ծանր հոգեկան խանգարումների թիվը 4 անգամ ավելի է, քան Ռուսաստանի մոտակա մյուս շրջաններում։

Ուսուցչի օրագրից

Լեգենդները, միֆերն ու բանախոսությունները մասամբ հիմնված են լինում իրական դեպքերի վրա։ Սա վերաբերում է նաև Չերեպովեցյան ճահճին։ Այս վայրը շատ մարդկանց է սարսափի ենթարկել, որոնք ապրել են XIX դարավերջին։ Վերոնշյալ փաստի հաստատում կարելի է համարել ոմն ուսուցչի օրագիրը, որը Չերեպովեցյան ճահճից մի քանի կմ հեռու էր բնակվում։ Նրա հաստ տետրի մեջ կատարված գրառումներում խոսքը գնում է խորհրդավոր չար հոգու մասին, որը բառացիորեն մտնում է մարդու ուղեղի մեջ և իրեն է ենթարկեցնում մարդու բոլոր մտքերը, ցանկություններն ու գործողությունները։ Որպես այս երևույթի կրող է հանդիսացել այդ նույն ուսուցչի հայրը։

Ուսուցիչը գրել է, որ ճահճի հոգին խոր ազդեցություն էր ունենում իր հոր վրա անգամ այն ժամանակ, երբ հայրն այդ սարսափելի վայրից հեռու էր գտնվում։ Գրառումների հեղինակի հայրը խելագարվել է, սակայն մինչև խելքը վերջնականապես կորցնելը համոզել է որդուն ընդմիշտ հեռանալ հայրենի քաղաքից։ Տղամարդը գնացել է՝ սովորելու այլ բնակավայրում, սակայն համալսարանն ավարտելուց հետո, միևնույն է, վերադարձել է հայրենի տուն։ Նա չէր վախենում ճահճի հոգուց, քանի որ գիտեր, որ նա մարդու մեջ բնակություն է հաստատում հավետ, և տեղափոխումը ոչնչով չի օգնի։ Օրագրի հեղինակը գրել է նաև, որ ճահճի գոյության ողջ ընթացքում դրա տարածքում չեն աճել ո՛չ սնկեր, ո՛չ հատապտուղներ։ Թռչունները ևս այստեղ չէին գալիս։

Պավել Գրյազնով

Չերեպովեցից ոչ հեռու ապրում էր Պավել Գրյազնովը։ Նա ևս մի քանի անձնական գրություն է թողել, որոնք թվագրվում են 1879 թ.-ին։ Մի անգամ Պավելը ոմն վաճառականի մասին մի պատմություն է իմացել, որը կապված էր Չերեպովեցյան ճահճի հետ։ Պարզվում է՝ այդ վաճառականը որոշել է շտապ փախչել Չերեպովեցից, ինչքան հնարավոր է հեռու։ Այդպիսի արարքը բացատրվում էր նրանով, որ պատմության հերոսին անդադար դեպի ճահճի եզրն էր ձգում մի անհայտ ուժ։ Մի անգամ վաճառականն անգամ պատրաստվել է խեղդվելու, սակայն վերջին պահին նրա մեջ արթնացել է ինքնապաշտպանման զգացումը։ Տղամարդն իր ողջ ապրանքը թողել է և փախել այդ շրջանից։ Ավելի ուշ նա պատմել է, որ իր նման մի քանի վաճառականներ իսկապես զոհ են գնացել ճահճին։ Այս պատմությունը լսող մարդիկ նրան չէին հավատում, չնայած որ ճահճում իրապես գտնվել են նման ողբերգությունն ապացուցող նյութական իրեր։

Մի օր Պավել Գրյազնովը որոշել է ճահճի մամուռից նմուշ վերցնել։ Նրան հաջողվեց դա անել, սակայն մի քանի օր անց նրա մոտ ուժգին գլխացավ սկսվեց։ Բացի դրանից՝ տղամարդու մոտ սկսվել է նաև ծանր դեպրեսիա։ Երբ մամուռն ուղարկել են Պետերբուրգ՝ հետազոտության, գիտնականները շոկի են ենթարկվել, քանի որ դրանում բարձրակազմակերպ կյանքի հետքեր են հայտնաբերել։

Հեռացիր կամ մահացիր

Սերգեյ Պերֆիլյևը, ով Չերեպովեցի բնակիչ էր, 1905 թ. նկարագրել է ճահճի վերաբերյալ իր անձնական համոզմունքները։ Պարզվում է՝ չար հոգուց փախչել հնարավոր է եղել միայն ընդմիշտ տեղափոխվելով։ Չերեպովեցյան շրջանում ապրող մարդիկ ոչ միայն հոգեկան խանգարումներ էին ձեռք բերում, այլև ալկոհոլիզմ, հալյուցինացիաներ և ենթարկեցում անորոշ ուժերի։ Այսպես՝ 1911 թ. անոմալ տարածքի շրջակայքում սարսափելի դեպք գրանցվեց։ Կոշկագործի երիտասարդ որդին գնացել է ճահճի ափ, ընկել է բետոնե քարերով պատրաստված հատակին և ամբողջ ուժով սկսել է գլխով հարվածել քարին։ Արդյունքում խելքը կորցրած տղայի գանգն ամբողջությամբ կոտրվել է, և նա մահացել է ծանր տրավմայից։

Վասիլի Վերեշագինը, ով հայտնի նկարիչ էր, ծնվել ու մեծացել էր Չերոպովեցում։ Նա ևս սարսափ է ապրել ճահճից։ Երբ տղամարդը մոտենում էր դրան, նրա մոտ սուր սրտխառնոց էր սկսվում, գլխապտույտ ու ձայնային հալուցինացիաներ էին առաջանում։

Ուսումնասիրում

Վերջերս գիտնականները սկսել են զբաղվել Չերեպովեցյան ճահճի անոմալիայի ուսումնասիրմամբ։ Յուրի Պերովսկին՝ քիմիական գիտությունների թեկնածուն, կարծում է, որ քայքայվող օրգանիզմները, որոնք ծածկում են ճահճի մակերևույթը, արտադրում են հալյուցինոգեն միացություններ, որոնց մի մասը ներշնչում են մարդկանց։ Էմոտո Մասարուն՝ ճապոնացի պրոֆեսոր, վստահ է, որ ջուրը կարող է լիցքավորված լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական էներգետիկայով, և դա արմատապես փոխում է ջրի կառուցվածքը։ Այս գիտնականը կարծում է, որ Չերեպովեցյան ճահիճը հարյուրամյակներ շարունակ լիցքավորվել է մարդկանց փոխանցած բացասական էներգիայով, իսկ այժմ այն հետ է վերադարձնում։ Անոմալ տարածքի ուսումնասիրումը շարունակվում է մինչ օրս, այդ իսկ պատճառով գիտնականները դեռ չունեն հստակ արդյունք։