Չէի ուզենա երեխային ներքաշեի հոր դավճանական արարքների մեջ, բայց վաղուց ժամանակն է նայել իրականության աչքերին. Տաթև Այվազյան

Տաթև Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝

Չէի ուզենա երեխային ներքաշեի հոր դավճանական արարքների մեջ…. Բայց վաղուց ժամանակն է նայել իրականության աչքերին։

Երեկ, երբ ամբողջ համացանցով տարածվել էր տանը մենակ մնացած 2 ամյա արցախցի երեխայի լուսանկարը ,զուգահեռ իրականությունում ազգի գերագույն գլխավոր դավաճանի դուստրը` Արփին թիկնապահների հսկողությամբ գտնվում էր Երևանի կենտրոնում գործող մանկական զվարճանքի կենտրոնում :

Ավելին ենթադրյալ դայակը հեռախոսով հավաստիացնում էր, որ շատ երեխաներ չկան և դժվար նկատեն, որ թիկնապահների (որոնք չորսն էին) հսկողության տակ գտնվողը նույն ինքը վարչապետի դուստրն է : Տեսել եմ ինքս` որևէ մեկը որևէ լուրջ տեղից չի պատմել … Նիկոլ Փաշինյան, քոնը երեխա է, մյուսինը չէ՞։

Քոնը պիտի չկտրվի գունավոր մանկությունից ,մյուսը քո պատճառով կարող էր գայլերի հոշոտման բաժին դանալ: Շատ բան կարելի է ասել քեզ, բայց ժամանակն ու պատմությունը դա կանեն։ Արցախցի փոքրիկին մաղթում եմ անհոգ ու խաղաղ մանկություն, որը դուք նրանից խլել եք։ Մենք այն անպայման կվերադարձնենք։