Չինաստանում հիվանդը կորոնավիրուսից բուժվել է 7 ամսում

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքի հիվանդանոցից դուրս են գրել պացիենտի, ով 7 ամիս բուժվում էր COVID-19-ից։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։

Կորոնավիրուսից բուժման միջին տևողությունը կազմում է 2-5 շաբաթ, հայտնում են բժիշկները։

Նշվում է, որ 62-ամյա տղամարդը հոսպիտալացվել էր հունվարի վերջին։ Նրան միացրել էին արյունը թթվածնով հագեցնող սարքին, որն անջատվել է մայիսի վերջին՝ 111 օր անց, երբ նրա մոտ սկսել են վերականգնման նշաններ նկատվել։

Նման տևական բուժման պատճառը եղել են հարակից հիվանդությունները՝ հիպերտոնիան, ասթման, ճարպակալումը։