Չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ հա՛մ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, հա՛մ Շուշին Ադրբեջանին անցներ

Չի եղել որևէ բանակցվող փաստաթուղթ, որտեղ համ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, համ Շուշին Ադրբեջանին անցներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Թեզ ա պտտվում «վաղուց սաղ որոշված էր, ծախված էր»։ Դա բացարձակ սուտ ա։

Չի եղել որևէ բանակցվող փաստաթուղթ, որտեղ համ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, համ Շուշին Ադրբեջանին անցներ։ Ավելին, գոյություն չուներ որևէ ստորագրված փաստաթուղթ։ Եթե կա, թող ցույց տան հենց հիմա, երկու տարի ա սպասում ենք։

Ու նույնիսկ Փաշինյանն ա ասում, որ մի տարի առաջ շատ ավելի բարենպաստ փաստաթուղթ ա եղել իրական փոխզիջումներով։ Ավելին, իր խոսքերով՝ պա տ ե րազմի առաջին օրերին էր դեռ կարելի մինիմալ կորուստներով ստորագրել գոնե։

Մի եղեք էլի Հռոմի պապից ավելի կաթոլիկ ու պահանջեք, որ ցույց տան ձեզ, ինչ էր բանակցվում ու արդյունքում ինչ ա ստորագրվել, որ էդ շահարկումները վերջանան»։