Պայմանավորվել էի, որ մարդուս ու էրեխուս հետ ամանորյա ֆոտոսեսիայի գնայի ու երբ որ սկեսուրս իմացավ, տեսեք՝ ինչ շան օյն հանեց գլխներիս. էլ ոչ էլ ուզում էինք գնային ու նկարվեինք

Սկեսուրիս հետ ենք ապրում ամուսնանալուց հետո ու չեք պատկերացնի, թե հենց սկզբից էլ ինչքան ա խանդել ինձ ու մարդուս: Ինքը ոչ մի ձև չի հարմարվում, որ բացի իրանից հիմա ուրիշ ին կա էս տանն ու իրա տղու կողքը, մենք էլ հնարավորություն չունեն, որ գնանք ու առանձին ապրենք:

Էն օրը ամանորյա ֆոտոսեսիայի էի պայմանավորվել, որ գնայինք մարդուս ու աղջկաս հետ, բայց որ իմացավ շան օյն հանեց գլխներիս: Ասեց, թե բա ինձ ինչի չեք ասել, դուք արհամարհում եք ինձ, ես ավելորդ եմ էս տանը ու նման բաներ:

Իսկական մի հատ պատմություն սարքեց, գոռգոռոց, էտ մե ֆոտոսեսիան էլ հարամեց, դեց մի կողմ, էն որ էլ ոչ տրամադրություն, ոչ էլ ցանկություն ունեինք գնալու:

Ու ամեն անգամ, ամեն տեղ գնալուց այ սենց հարամում ա:

error: Content is protected !!