Պանթուրքիստներն արդեն Ռուսաստանում են. Ադրբեջանցիները փորձում են Մոսկվան վերածել երկրորդ Փարիզի կամ Վիեննայի (տեսանյութ)

Նախորդ գիշեր, երբ Ալիևը հերթական անգամ ստեց իր քաղաքացիներին և ամբողջ աշխարհին Շուշին «ազատագրելու» մասին, ադրբեջանցիները Մոսկվայում ակցիա անցկացրեցին, գրում է Infoteka24֊ը։ Ցուցարարներն իրենց հետ ունեին ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի պետական ​​դրոշները, ինչը ցույց է տալիս, որ նրանց համար տարբերություն չկա երկու պետությունների միջև:

Նրանք պատրաստել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանեկենն ու վանկարկում էին՝ «Փաշինյանը ш հ ш բե կիչ է»։ Ցուցարարները բացահայտորեն ցուցադրեցին թուրքական ծայրահեղ ֆաշիստական ​​«Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշները, որոնք Ֆրանսիայում օրեր առաջ արգելվեցին գործունեկություն ծավալել:

Փարիզն ու Վիեննան, որտեղ իսլամիստները Էրդողանի հայտարարություններից հետո ԻԼԻՊ-ի «ոճով» մի շարք վայրագություններ էին կազմակերպել, դրա վառ օրինակներն էին: Այս անգամ հերթը հասել է նաև Ռուսաստանի Դաշնությանը։

Մանրամասները կարող եք դիտել ստորև տեսանյութում՝