«Պապիկս կդառնար 77 տարեկան»․ Արուս Տիգրանյանը գրառում է արել Ազատ Գասպարյանի մասին

Լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր իմ սիրելի պապիկը կդառնար 77 տարեկան: Շատ մեծ հպարտություն ա էսպիսի պապիկ ունենալը»,- գրել է նա։

Կից նա հրապարակել է արխիվային լուսանկար, որում չարաճճի հայացքով նայում է իրեն գրկած պապիկին։ Ազատ Գասպարյանը մահացել է Երևանում՝ 2013թ-ին 70 տարեկան հասակում։ Արուսիկը այդ ժամանակ 18 տարեկան էր։