Պատահական հայտնագործություններ, որոնք ամբողջովին փոխել են մեր առօրյա կյանքը

Մարդկության զարգացման պատմության ընթացքում բազմաթիվ պատահական հայտնագործություններ են արվել։ Ասում են՝ բոլոր հայտնագործությունների 30-50%-ը ինչ-որ իմաստով պատահական է եղել։

Պենիցիլին

Պենիցիլինն առաջին հակաբիոտիկն էր, որի միջոցով միլիոնավոր մարդկանց կյանքեր փրկվեցին։ 1929 թ. երիտասարդ մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգն ամբողջովին պատահաբար հայտնագործեց այն լաբորատորիան մաքրելու ժամանակ։

Վերադառնալով արձակուրդից՝ նա հայտնաբերեց, որ տնկարանում, որի վրա ստաֆիլոկոկային մշակաբույս էր թողնված, բորբոս էր աճել։ Նա այդ բորբոսը անհատականացրեց որպես Penicillium notatum և հետագա փորձերի ընթացքում պարզեց, որ այն ունակ է սպանելու այլ բակտերիաների։

Տասը տարի անց Հոուարդ Ֆլորին և Էռնեստ Չեյնը շարունակեցին Ֆլեմինգի փորձերը և բորբոսից առանձնացրին հակաբակտերիալ նյութ՝ պենիցիլին։ 1945 թ. երեքն էլ Նոբելյան մրցանակի արժանացան բժշկության ոլորտում։

Պլաստմասսա

Առաջին ամբողջովին սինթետիկ պլաստիկը ստեղծվել է 1907 թ., երբ Լեո Հենդրիկ Բակելանդը պատահաբար հայտնագործեց բակելիտը։

Ի սկզբանե նա ցանկանում էր շելակի՝ բնական թանկարժեք նյութի փոխարինիչ ստեղծել։ Նա խառնուրդ ստեղծեց  և այրեց այն։ Արդյունքում ստացավ պոլիմեր, որը նման չէր շելակի, սակայն յուրօրինակ էր. այն դիմանում էր բարձր ջերմաստիճանին ու ծանրությանը։

Նոր ջերմակայուն պլաստմասսայից սկսեցին պատրաստել ամեն ինչ՝ սկսած հեռախոսներից մինչև զարդեր ու ժամացույցներ։ Հետաքրքիր է, որ բակելիտն առաջին սինթետիկ պոլիմերն էր, որը չէր ընդօրինակում քարին, ոսկորին կամ այլ բնական նյութի։

Չիպսեր

Ամերիկացիները տարեկան ավելի քան 7 միլիարդ դոլար են ծախսում կարտոֆիլի չիպսերի համար։ Ողջ աշխարհում հայտնի այս ուտելիքը պատահաբար է հայտնագործվել։

Ըստ լեգենդի՝ 1853 թ. ռեստորանի խոհարար Ջորջ Կրամին բողոք ներկայացրին հարուստ հաճախորդները, որոնք մշտապես վերադարձնում էին խոհանոց կարտոֆիլի ֆրին՝ հայտնելով, որ այն շատ հաստ է կտրված։ Երրորդ վերադարձից հետո Կրամը որոշեց պատժել հաճախորդին. նա չափազանց բարակ կտրատեց կարտոֆիլը, չորացրեց այն տապակելիս և պատեց մեծ քանակությամբ աղով։

Ինչքան էլ որ տարօրինակ է, այն դուր եկավ հաճախորդներին, և նրանք մի բաժին էլ պատվիրեցին։ Չիպսերը հայտնի դարձան հենց այդ օրվանից։

Շոկոլադի հատիկներով թխվածքաբլիթներ

Ռուտ Ուեյկֆիլդն ու նրա ամուսինը տնօրինում էին «Թոլ-հաուս» հյուրանոցը Մասաչուսեթսում, և հաճախորդների համար ուտելիքը պատրաստում էր Ռուտը։ Ըստ լեգենդի՝ մի անգամ՝ 1937 թ., նա խառնում էր թխվածքաբլիթի խմորը, սակայն վերջացել էր դառը շոկոլադը։ Եվ նա վերցնում է սովորական շոկոլադե սալիկը, մանրացնում այն ու լցնում խմորի մեջ՝ հուսալով, որ շոկոլադը կհալչի։

Շոկոլադը չհալչեց, և շոկոլադե թխվածքաբլիթի փոխարեն ստացվեց շոկոլադի փշրանքներով թխվածքաբլիթ, ոը մինչ օրս շատ հայտնի է ոչ միայն Ամերիկայում, այլև ողջ աշխարհում։