Պատգամավոր Հայկ Սարգսյանը Սևանում փարթի ա անում, որտեղ բոլորն առանց դիմակի են, երբ այդ նույն ժամանակ քաղաքացիներ շոգին պետք է դիմակ կրեն

Տիգրան Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝

Կոչ եմ անում, որպեսզի որևէ մեկը դիմակ չկրի: Պարետը և Նիկոլ Փաշինյանը դիմակ կրելը դիտարկում են որպես՝ բիզնես ծրագիր: Երբ դիմակ չեք կրում, ապա ձեզ կարող են ձեռնաշղթա հագցնել, ասֆալտին փռել, Երևանի կենտրոնում և այլ վայրերում նվաստացնել և վերջում տուգանել՝ 10.000 դրամով: Սա է այն իրականությունը, որտեղ՝ դուք տուգանքի մատերիալ եք:

Սրան զուգահեռ իրականությունում պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հայտնի է որպես՝ շիշ բռնող (ջրի շիշ), Սևանում կարող է փարթի անել, որտեղ՝ բոլորը առանց դիմակի են, որտեղ՝ տժժում են, երբ դրան զուգահեռ այլ քաղաքացիներ շոգին պետք է դիմակ կրեն:

Ոստիկանության աշխատակիցներին ասեք, եթե ինքնասիրություն ունեն, ապա թող ոչ մի քաղաքացու չմոտենան դիմակ չկրելու համար: Թե չէ, ինչ որ մեկը մի մեծ տանձս չի, որ իրեն ամեն ինչ կարելի է, իսկ մեզ՝ ոչ: