Պատերազմի ամենափոքրիկ հերոսներից մեկը. Ինչպես է 11-ամյա Աշոտը ընտանիքին և հարևաններին մեքենայով տեղափոխել Երևան

«Զինուժ մեդիան» ռեպորտաժ է պատրաստել տասնմեկամյա Աշոտի մասին, որը մեքենան ինքնուրույն վարելով՝ Արցախից Երեւան է հասցրել ընտանիքին եւ հարեւաններին։ Դավիթն է, ամաչկոտ Նանեն եւ նրանց մայրիկը՝ տիկին Զմրուխտը. սահմանին կռ վող սպայի այս փոքրիկ ընտանիքի համար պատերազմը սկսվեց սեպտեմբերի քսանյոթի վաղ առավոտյան, երբ մեկը մյուսի հետեւից մա հաբեր ար կերը սկսեցին թափվել Զինավանի շենքերի վրա։

«Մեր ճանապարհի վրա 2-րդ հար վածը եղավ, տղաներին հանեցի քնից, ասացի՝ հագնվեք, կր ակում են։ Իրենք այդ տագնապին սովոր են, արագ հագնվեցին։ Ես զուգահեռ զանգեցի ամուսնուս, հարցրի՝ ինչ է կատարվում, ասաց՝ Աշոտիկին ասա ավտոն քշեք շատ արագ դուրս եկեք»,- պատմում է տիկին Զմրուխտը։

Շտապ արթնացնելով երեխաներին՝ տիկին Զմրուխտն անցնում է հարեւանների բնակարաններով՝ բոլորին իջեցնելով ու տեղավորելով ամուսնու մեքենայում։
«Մերին էր իր երեք տղայի հետ, Վերան ութ ամսական հղի էր, իր տղան էլ 1-ին դասարան, վախից կցկվել էին, հետո Անուշն էլ նոր էր երեխա ունեցել, մեծն էլ մեկ տարեկան էր. բոլորիս ամուսիներն էլ առաջնագծում էին։ Անկախ մեզանից բոլորս տեղավորվեցինք մեքենայի մեջ եւ շարժվեցինք»,- պատմում է տիկին Զմրուխտը։

Չորս մեծահասակներին եւ ինը երեխաներին հրե տակոծվող Զինավանից դուրս բերելու առաքելությունը ակամա ստանձնում է տասնմեկամյա Աշոտը։ Ասում է, թե կանխատեսելով իրադարձությունների զարգացման նման հնարավորությունը՝ հայրը դեռեւս երեք տարի առաջ էր իրեն մեքենա վարել սովորեցրել։

«Երբ սկսում էին կրա կել ավտոյին, փամ փուշտների ուժեղ ձայները լսվում էր. ականջներիս մեջ է այդ ձայնը»,- ասում է 11-ամյա Աշոտը։ «Անընդհատ պայ թյունի ձայներ էր, կարեւորը ինքը չշփոթվեց, ինքնավստահ էր քշում, ես էլ եմ մինչեւ այժմ զարմացած»,- հավելում է տիկին Զմրուխտը։

Հր ետակոծության ներքո Արցախից մինչեւ Հայաստանի սահմանագոտի մեքենան վարած 11-ամյա Աշոտն անկեղծանում է՝ երբեք չի մոռանա այդ օրն ու ճանապարհի ամեն մի ոլորանը. «Վախում էի թեթեւի մեջ, որ կարող ա կրա կեն ավտոյին»։

Ինչ վերաբերում է պատերազմի ավարտին ու իրենց փոքրիկ ընտանիքի ապագա պլաններին, ապա Արցախում կռ վող հորից հետո Վեդիում ժամանակավոր ապաստան գտած Սարգսյաններն ասում են, որ անհամբեր սպասում են հաղթանակի օրվան, կվերադառնան հարազատ Զինավան, կգրկեն հորն ու նորից կապրեն ազատ ու անկախ Արցախում։

Տեսանյութը դիտեք ստորև`