Պատերազմների սպասումով. վատի և վատագույնի ընտրություն

Շատ քչերը հասկացան, որ Արցախի պատերազմը ընդամենը մեծ խաղի մի մասն էր: Ադրբեջանը որպես այդպիսին առավել մեծ աջակցություն ստացավ ոչ թե Թուրքիայից, որի վերաբերյալ այդչափ խոսվում էր, այլ հենց Իսրայելի:

Թշնամիների առաջնային նպատակը իրականացվեց առաջին մի քանի օրվա ընթացքում, երբ գրավվեցին այն տարածքները, որտեղից շատ հարմար է հարվածել Իրանին: Իսկ Իրանին հարվածելու ծրագրեր իհարկե կան: Փաստացի ձևավորված է ուժեղ դաշինք: Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել-Անգլիա: Վերջինը բնականաբար, ինչպես բնորոշ է մոխրագույն կարդինալներին՝ գործելու է ծածուկ, ոչ հանրային և ոչ ակնհայտ:

Օրերս Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն: Սա կարևոր ազդակ էր սպասվելիք արհավիրքներից առաջ: Դրանից զատ Իսրայելը արդեն լուրջ կասկածներ ունի, թե արդյո՞ք Իրանը տնօրինում է միջուկային զենքով: Հնարավոր է, որ դա հակառակորդին զսպող միֆ է եղել, որի նպատակը թեկուզ և սանկցիաների տակ մնալով, սակայն պատերազմը զսպելն էր:

Այս ընթացքում ոչ պակաս խաղ է գնում ԱՄՆ-ում: Թրամփը խենթ ղեկավար է, ով կարող է իր հեռանալուց առաջ հրթիռներ կիրառել Իրանի նկատմամբ և պատերազմի ողջ բեռը թողնել Բայդենի վրա: Կա նաև բավական շատ շրջանառվող քաղաքացիական պատերազմի թեզը, որը ԱՄՆ-ում կարող է կյանքի կոչվել, սակայն դա պարզ կլինի մոտակա շաբաթների ընթացքում:

Չինաստանը իր հերթին պատրաստվում է պատերազմի: Այստեղ Չինաստանը ունի լուրջ խնդիր: Դա իր բնակչությունն է: Տեսականորեն պատերազմից առաջ կարող է առաջինը լինել 2021 թվականին սպասվող նոր վիրուսը, որի մահացության տոկոսը ավելի քան 50 տոկոս է: Եթե այդ ծրագիրը ձախողվի, ապա Չինաստանը միանշանակ կսկսի պատերազմել 2022-ից:

Վերադառնանք մեր մոտ: Ռուսաստանը Թուրքիայի հետ խնդիրներ ունի, ի վերջո թուրքերը դժվար թե մարսեն ռուսական տարածաշրջան նման կերպ մուտք գործելը: Բնական է, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես են այս երկու պետությունները իրար դեմ պատերազմելու սեփական տարածքում, ըստ այդմ դրա լավագույն հարթակը, ինչպես և ժամանակին եղել է Սիրիան, այժմ կարող է և դառնալու է Իրանը: Այս իրավիճակներում, երբ ավելի հավանական են դառնում տեղային և երկարաժամկետ պատերազմները, որոնք բառացի մաշում են երկրները:

Ամենից շատ ստեղծված իրավիճակում կարող է տուժել Հայաստանը, որը փաստացի դառնում է այդ ամենի կիզակետում: Նրանք, ովքեր հույս ունեն, որ պատերազմը ավարտված է, սխալվում են: Պատերազմը և առհասարակ պատերազմները նոր են մեկնարկում և դրա համար առաջին քայլը արված է: Այլ հարց է, թե Հայաստանը ինչ խաղ կխաղա և արդյոք այդ խաղը կործանարար չի լինի իր համար:

Երկաթե շերեփ