Պատվաստումից հետո որքա՞ն ժամանակ անց է իմունիտետ առաջանում

Պատվաստումից հետո իմունիտետ է առաջանում 32-45 օր անց: Այս մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Գորելովը:

«4 ինկուբացիոն շրջանից՝ 56 օր, հետո հակամարմինների առավելագույն քանակություն  է ձեւավորվում, երբ մենք կարող ենք ազատ շնչել: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք դիմակ կրել»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա ավելի վաղ հայտնել է, որ կորոնավիրուսից ապաքինվածները կարող են չպատվաստվել կորոնավիրուսի դեմ 9 ամսվա ընթացքում: