Պարգեւավճարները հազիվ կբավարարեն վերին «էշելոններին». Փաստ

«Փաստ» թերթը գրում է.

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ կառավարությունում վերջին մի քանի օրերին ներքին կարգով որոշում է կայացվել առաջին իսկ հնարավորության դեպքում «աջուձախ» գրավոր նկատողություն տալ գերատեսչությունների աշխատակիցներին, որպեսզի վերջիններս զրկվեն պարգեւավճարներից։

Բանն այն է, որ արդեն իսկ պակասել է պարգեւավճարների ֆոնդը, եւ կառավարությունը փորձում է կիրառել նկատողության «մեխանիզմները» եւ հիմնականում միջին ու հատկապես ստորին օղակների աշխատակիցներին զրկել հասանելիք պարգեւավճարից թե՛ դեկտեմբերի սկզբին, թե՛ Ամանորի շեմին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ֆոնդի սակավ լինելու պատճառով պարգեւավճարները հազիվ կբավարարեն վերին «էշելոններին»: