Պարզվել է, թե ինչ է պայթել Բեյրութի նավահանգստում․ նոր տվյալներ
Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա) է բռնկվել:
Այս մասին հայտնել է Լիբանանի ՆԳ նախարար Մուհամմեդ Ֆահմին, գրում է ТАСС-ը:
Նշվում է, որ ուժային կառույցներից հայտնել են, որ պայթել է դեռևս 9 տարի առաջ նավերից մեկից առգրավված մաքսանենգ ապրանքը, որն իրենից պայթուցիկ նյութ էր ներկայացնում: Այդ բեռն այս տարիների ընթացքում պահվել է նավահանգստի պահեստում հետագա վերամշակման կամ ոչնչացման համար:
Դեռևս 4 ամիս առաջ հաշվետվություն էր կազմվել ծովային նավահանգստում նման բեռի պահման վտանգի մասին:
Որոշ տվյալների համաձայն՝ պահեստում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է առաջացել, ինչի արդյունքում էլ բռնկվել է նիտրատը:
Հիշեցնենք, որ այս պահի տվյալներով պայթյունից զոհվել է 50 մարդ, թիվը գնալով աճում է։
2500 վիրավոր կա։ Պայթյունի շառավղում են նաև հայկական թաղամասեր։ Այս պահի տվյալներով 4 հայ է մահացել։