Պարզվում է՝ բոլոր հնդկական դերասանուհիների փոխարեն արդեն 77 տարի ֆիլմերում երգում է այս կինը. ո՞վ է նա, ում ձայնը ծանոթ է բոլորիս

Եթե դուք մինչև այսօր կարծել եք, թե բոլորիս հայտնի բոլիվուդյան ֆիլմերում դերասանուհիները ցնցող ու երգեցիկ ձայն ունեն, որով կարողանում են այդքան բարձր նոտաներ վերցնել ու երգել այդքան ռոմանտիկ հնչող երգերը, ապա շտապենք ձեզ հիասթափեցնել։ Պարզվում է՝ արդեն 77 տարի է՝ բոլոր հնդկական ֆիլմերում դերասանուհիների փոխարեն երգում է մի կին, ում մասին քչերը գիտեն։ Ահա թե ով է նա։ 

Լատա Մանգեշկար․ այսպես է այն երգչուհու անունը, ով երգում է բոլոր դերասանուհիների փոխարեն, իսկ նրանք պարզապես բացում ու փակում են իրենց բերանը՝ տպավորություն թողնելով, թե իրենք են այդ բոլոր երգերի կատարողները։ Սակայն ինչպե՞ս է այդպես ստացվել։ 

Բանն այն է, որ Լատան ուղղակի իր արտաքինով երբեք չի փայլել, այդ պատճառով նրան չի հաջողվել երգչուհու կամ դերասանուհու կարիերա ստեղծել, ու նա ստիպված էր բավարարվել կուլիսային կյանքով։ Լատան նույնիսկ հասցրել է երգել Այշվարիա Ռայի փոխարեն, ով համարվում է Բոլիվուդի ամենաթանկ վարձատրվող դերասանուհիներից մեկը։ 

Լատան իր կարիերան սկսել է հեռավոր 1942թ․-ին և մինչ օրս երգում է։ Նրա ձայնը նույնքան հնչեղ ու գեղեցիկ է, որքան որ երիտասարդ տարիներին, ու նրանից ռեժիսորները ոչ մի կերպ չեն հրաժարվում՝ վստահ լինելով, որ հենց նա պիտի երգերը հնչեցնի իր թովիչ ձայնով։

Լատան այնքան նվիրված է իր կարիերային, որ չի էլ մտածում թոշակի գնալու մասին։ Նա իր կյանքը նվիրել է երգերին ու անտեսել է նույնիսկ անձնական կյանքը։ Լատան մինչ օրս ամուսնացած չէ և երեխաներ էլ չունի։ Այս տարի լրացավ նրա 90-ամյակը։ Ահա այսպիսի զարմանալի կնոջ զարմանալի պատմություն։