Պարզ բաներ, որոնք պետք է սկսել անել երջանիկ լինելու համար

Սովորեք ավելի շատ մարդկայնություն ցուցաբերել

Գաջեթները, իհարկե, մարդկության մեծագույն հայտնագործություններն են, սակայն եթե դուք զգույշ չլինեք, դրանք կարող են խոչընդոտ լինել ձեր երջանկության ճանապարհին։ Վերահսկեք դրանք, այլ կերպ ասած՝ սմարթֆոնը մի կողմ դրեք։ Մի խուսափեք տեսողական կոնտակտից։ Մի թաքնվեք դրանց էկրանների հետևում։ Ավելի լավ է լսեք այլ մարդկանց պատմություններ, լսեք ու միասին ժպտացեք։

Սկսեք ֆիլտրել ձեր գլխում առաջացած աղմուկը

Ուշադիր եղեք ձեր կյանքի բարձրախոսն ու բեմն ինչ-որ մեկին վստահելիս։ Չարժե պարզապես ականջ դնել ամենաբարձր ձայնին։ Լսեք ամենաիսկական ու անկեղծ ձայնը։

Ձեր իսկ բարեկեցության համար սկսեք կատարել տարատեսակ ընտրություններ

Ձեր կյանքի հսկայական մասն այն փոքր ընտրությունների արդյունքն է, որոնց դուք բախվում եք ամեն օր։ Եթե ձեր կյանքի ինչ-որ մաս ձեզ դուր չի գալիս, ճիշտ ժամանակն է որոշ փոփոխություններ մտցնելու այնտեղ ու կատարելու լավագույն ընտրությունը հենց այստեղ ու հիմա։

Աշխատեք ավելի արդյունավետ լինել, քան զբաղված

Այս հասկացությունների միջև էական տարբերություն կա, որովհետև զբաղված լինելը բոլորովին էլ չի նշանակում արդյունավետ լինել։ Շարժումն առաջընթացի հետ մի խառնեք։

Սկսեք ամեն օր ժամանակ հատկացնել այն բանին, ինչը ձեզ համար իսկապես հսկայական նշանակություն ունի

Կարևոր է, թե դուք ինչ եք անում ամեն օր, բայց առավել կարևոր է, թե դա ինչու եք անում։ Օրական գոնե 15 րոպե հատկացրեք այն զբաղմունքին, ինչի համար որ դուք այս աշխարհ եք եկել։ Բայց նախ գտեք այս նպատակը։

Սկսեք ապրել ներկայով

Եթե ձեր գլխում և սրտում դեռևս ապրում է անցյալի ստվերը, ապա որքան առաջ գնաք նրա հետ միասին, այնքան ավելի վատ ձեզ համար։ Բաց թողեք այդ նեղվածությունը, ինչպես նաև՝ մի կենտրոնացեք կատարյալ ապագայի ստեղծման վրա։ Ապրեք այստեղ և հիմա։

Ձեր մտահոգությունները փոխարինեք դրական գործողություններով

Ձեր մտահոգությունների շատ առարկաներ այդպես էլ տեղի չեն ունենում, և ընդհակառակը, շատ բաներ, ինչի վրա դուք տքնաջանորեն աշխատում եք, իրականանում են։ Այնպես որ, շարունակեք երազել ու գործել։

Իրերին ընդառաջ գնացեք, ոչ թե փախեք նրանցից

Բացասական որևէ բանից ազատվելու լավագույն եղանակը ինչ-որ դրական բանի վրա կենտրոնանալն է։

Թույլ տվեք, որ ձեր սերը հաղթի ձեր վախին

Մարդկային փորձի էության մեջ ընդամենը 2 ուժ կա՝ սերն ու վախը։ Վախը ձեզնից վանում է ձեր ուզածը, իսկ սերը՝ գրավում։

Սկսեք անել այն, ինչ ճիշտ է, անգամ եթե դա ամենապարզ որոշումը չէ

Միայն այն պատճառով, որ դուք կարող եք, չի նշանակում, որ պարտավոր եք։ Միայն նրա համար, որ դա հեշտ է, չի նշանակում, որ արժե։ Արեք այն, ինչ ճիշտ է, այլ ոչ այն, ինչն այսօրվա դրությամբ ամենահեշտն է։ Այդպես դուք կարող եք ազատվել սթրեսային իրավիճակներից։

Ձեզ համեմատեք միայն ձեզ հետ, այլ ոչ ուրիշների

Մի մտածեք այն մասին, թե ուրիշներն ինչ ունեն, և այն մասին, թե որտեղ են գտնվում։ Դուք նրանց տեղում չեք, իսկ մինչդեռ դուք ձեզ ուրիշների հետ եք համեմատում, դուք ձեր տեղում ձեզ անհարմար կզգաք։ Այնպես որ, կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ է անհրաժեշտ անել ձեր սեփական նպատակների իրականացման համար։ Արեք դա։ Դուք ձեզ չեք համեմատի այլոց հետ, եթե կենտրոնանաք միայն ձեր նպատակների վրա։

Այլ մարդկանց համար իսկապես երջանիկ եղեք

Որքան շատ բան դուք տեսնեք ինչ-որ մեկի ճանապարհին, այնքան քիչ դուք այն կցանկանաք համեմատել ձեր սեփական ճանապարհի հետ։

Ավելի համբերատար եղեք նրանց նկատմամբ, ովքեր իրերին այլ կերպ են նայում

Հիշեք՝ սերն ու բարությունը սեր ու բարություն են ծնում։ Եթե դուք ընդունում եք այլակարծությունը, ուրեմն իրականում հավատում եք ձեզ։

Թող վերջին խոսքը բարեգթությանը լինի

Մենք կպարտվենք վեճում, եթե մեր հպարտությունը պնդի հաղթանակի համար։ Երբ կարևոր է վեճում հաղթելը, այլ ոչ թե մարդկանց սիրելը, պետք է ամեն ինչ նորից սկսել, ուրեմն՝ խնդիր կա հավատի ու առաջնայնությունների հետ կապված։

Սկսեք տալ՝ առանց որպես պատասխան ինչ-որ բան ստանալու ակնկալության

Վերջնարդյունքում դուք շատ հիասթափված կլինեք, եթե այլ մարդկանցից սպասեք նույնը, ինչ նրանց համար անում եք։ Բոլորն այդքան մեծ սիրտ չունեն, այնպես որ, պետք չէ սպասելիքներ ունենալ։ Եթե կարողանում եք տալ, տվեք առանց պատասխան ակնկալիքների։

Դուք ինքներդ դարձեք այն փոփոխությունը, որոնք ուզում եք տեսնել աշխարհում

Մեզնից յուրաքանչյուրն այս աշխարհ է գալիս ինչ-որ մեկի կյանքը փոխելու ունակությամբ։ Բաց մի թողեք այդ հնարավորությունը։ Բարի եղեք։ Եղեք նա, ով փոփոխություններ է բերում։ Այն, ինչ դուք տալիս եք այլ մարդկանց, այն է, ինչ դուք տալիս եք ձեզ։

Ձեր հարաբերությունների հարստությունը ձեզ համար պետք է առաջին տեղում լինի

Իրենց ողջ ժամանակը փող աշխատելու վրա ծախսող մարդիկ իրենց փողը ծախսում են այդ ժամանակը ստանալու համար։ Մի կրկնեք այդ սխալները։ Նախ և առաջ պետք է ամենակարևոր բաները լինեն։ Ավելի լավ է հարուստ ընկերական ու ընտանեկան հարաբերություններ ունենալ։

Սկսեք ձեր մտերիմներին ցույց տալ, թե նրանք ինչ արժեք ունեն ձեզ համար

Մեր ամենամտերիմ փոխհարաբերությունները կենսական նշանակություն ունեն մեր երջանկության համար։ Երբ մենք մարդկանց, ում սիրում ենք, ասում ենք մեր զգացմունքների մասին, մենք չպետք է մոռանանք այն մասին, որ լավագույն հաճոյախոսությունը ոչ թե բառեր արտաբերելն է, այլ դրանց համապատասխան ապրելը։

Սկսեք շնորհակալ լինել այն կյանքի համար, որն ունեք

Շնորհակալության զգացումը պարզապես այն բանի գիտակցումն է, թե ինչն է լավ։ Հաշվեք բոլոր լավ իրադարձությունները, որոնք ձեզ հետ տեղի են ունենում՝ անկախ այն բանից, թե որքան անէական դրանք կարող են թվալ։

«Ես պարտավոր եմ» արտահայտությունը փոխարինեք «Ես հնարավորություն ունեմ» արտահայտությամբ, երբ ձեզ բռնում եք այն մտքի վրա, որ սկսում եք բողոքել

Շատ բաներ, որոնցից մենք բողոքում ենք, մյուսները կերազեին հնարավորություն ունենալ անելու։

Բաց եղեք նոր հնարավորությունների համար, որպեսզի անձնական աճ գրանցեք

Գրեթե յուրաքանչյուր իրավիճակում ամեն ինչ կարող է փոխել ձեր պատրաստակամությունը՝ ընդունել, որ բաներ կան, որ դուք չգիտեք։ Նոր վայրեր այցելեք, և անսահման հնարավորությունները կհայտնվեն։ Եթե դուք ուզում եք ստանալ այն, ինչ երբեք չեք ունեցել, սկսեք անել այն, ինչ նախկինում չեք արել։ Ապրեք բաց սրտով ու ուրախ։

Թող որ բոլոր հիասթափություններն անհետանան անմիջապես ի հայտ գալուց հետո

Դուք չեք կարող թույլ տալ, որ մեկ տհաճ պահը փչացնի բազմաթիվ հիանալի պահեր։ Չի կարելի թույլ տալ, որ ամենօրյա հիմար, փոքր ողբերգությունները ձեզ կոտրեն։ Երջանկությունը մեզնից յուրաքանչյուրի մեջ է։ Դուք եք վերահսկում ձեր բոլոր մտքերը։ Հիշեք, որ միայն դուք կարող եք ազդել ձեր երջանկության վրա։

Աշխատեք կենտրոնանալ միայն այն բանի վրա, ինչ դուք կարող եք վերահսկել

Կատարեք առաջին քայլը, իսկ հետո թող լինի, ինչ լինում է։ Եթե ինչ-որ բան պետք է պատահի, անպայման կպատահի։ Դուք չեք կարող դա կանխել։

Սկսեք շրջել այն էջերը, որոնք անհրաժեշտ է թերթել

Չկա որևէ գիրք, որը միայն մեկ գլխից է բաղկացած։ Միայն մեկ գլուխը ողջ պատմությունը չի ներառում։ Մենք մեր կատարած սխալները չենք։ Թերթեք այն էջերը, որոնք պետք է թերթվեն։

Սկսեք ընդունել կյանքի մատուցած դասերը

Այն, ինչ պատահում է, մեզ օգնում է զարգանալ ու աճել։ Երբեմն ծանր փորձը մեզ ամենաանգին դասերն է տալիս, որոնք, թվում է, թե մեզ պետք էլ չէին։ Եթե դուք բախվում եք խնդիրների, լավ է։ Դա խոսում է այն մասին, որ դուք առաջ եք շարժվում։ Խնդիրներ չունեն միայն այն մարդիկ, ովքեր ոչինչ չեն անում։

Սկսեք գնահատել ձեր առաջընթացն ամեն օր՝ անկախ այն բանից՝ այն քիչ է, թե շատ

Դուք ձեր դեռևս չավարտած աշխատանքների արդյունքն եք, ինչը նշանակում է, որ դուք ամեն ինչ քիչ-քիչ եք ստանում, այլ ոչ միանգամից։ Հնարավոր է՝ դուք այնտեղ չեք, ուր կցանկանայիք լինել, բայց նայեք, թե որքան հեռու եք դուք գնացել ու շնորհակալ եղեք այն բանի համար, որ չեք դոփում նույն տեղում։

Գիտակցեք ձեր կյանքում տեղ գտած անվստահությունը

Թույլ մի տվեք անվստահ լինել ձեր արարքների մեջ։ Անվստահությունը հետապնդում է մեզ, սակայն կյանքն անկանխատեսելի է։